Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։
«Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակում մայիսի 28-ին հաղթահարեցինք Փամբակի լեռնաշղթայի Գոմաձոր ավանի մոտակա բարձունքը’ Մուխսու պալ։ Մեզ միացել էին՝ Արևմտյան, Արևելյան , Հարավային և Հյուսիսային դպրոցներ Սևան, Գեղամավան, Դդմաշեն և այլն։
Ֆոտոշարք՝ տես այստեղ
Տեսանյութ՝