Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Ժամկետը՝ Հունիսի 1-11
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Մտքի ճկունացում
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
- Համագործակցային կարողությունների զարգացում
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար
Ընթացքը ՝
- Սովորղներին բաժանել խմբերի
- Յուրաքանչյուր խմբին տալ լուցկու հատիկներ
- Խմբերին առաջարկել հետևյալ խնդիրները՝ Լուցկին նաև խաղալի՞ք է․․․
- Յուրաքանչյուր խումբ կփորձի լուցկիներով ստանալ ճիշտ պատասխանը
- Լուծումները տեսաֆիլմի օգնությամբ սովորողներին կներկայացվի
- Հաղթում է այն խումբը, որը ոչ միայն առաջինն է գտնում խնդիրների լուծումները, այլ նաև ցուցաբերում է համագործակցային կարողություն։
Արդյունքները՝
Աշխատանքի արդյունքները կներկայցվեն տեսաֆիլմի տեսքով։