Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ մայիս
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Սովորել լուծել մի շարք խնդիրներ մնացոևդով բաժանման վերաբերյալ
- Որոնել և գտնել խնդիրների լուծման տարբերակներ
- Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության սովորողի կողմից խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
- Կյուրացնենք մնացորդով բաժանում թեման
Ընթացքը
Նախագիծը կիրականացնենք մի քանի փուլով։
1 փուլ։ Սովորողների հետ կլուծենք խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ։ Կորոնենք և կգտնենք խնդիրի լուծման տարբերակներ։ Առցանց ընտանեկան դպրոցում գտնվող սովորողները իրենց ընտանիքի անդամների հետ կփորձեն լուծել խնդիրները։
2 փուլ։ Մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության սովորողների հետ կկազմենք մաթեմատիկական խաղ, որում կներառվեն խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ։
3 փուլ։ Կստեղծենք ուսումնական նյութեր «Մաթեմատիկա ամսագրին» թողարկման նյութ տրամադրելու նպատակով։