Posted in ինքնակրթություն

Սուդոկու մաթեմատիկական խաղ

1970-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսու հիման վրա հորինեցին թվերով գլուխկոտրուկներ, որոնք առաջին անգամ տպագրվեցին «Dell Puzzle Magazine» ամսագրում 1979 թվականին, որոնք կոչվում էին “Number Place”- թվերի տեղը։ Բայց սուդոկուները դարձան հանրահայտ միայն 1980-ական թվականներին, երբ “Նիկոլի”ճապոնական ամսագիր սկսեց պարբերաբար տպել իր համարներում։

Սուդոկու խաղը ներկայացնում է 9×9 չափի քառակուսի, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերվ այնպես, որ չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։ Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախօրոք լրացված թվերի քանակից, այլ նաև լուծման մեթոդից։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում։ Սուդոկու խաղն ունի 6,670,903,752,021,072,936,960 (մոտ 6.671 սեքստիլիոն) կոմբինացիա։

Հայտնի է, որ խաղը զարգացնում է հիշողությունը, որն ապացուցվել է Դուբլինի համալսարանում անցկացրած հետազոտությամբ։ Բացի այդ, նման խաղերը նվազեցնում են հետագայում մտավոր ունակությունների անկման հավանականությունը։ Խաղի օգնությամբ ստեղծվում են ուղեղի նոր բջիջներ, որն ապացուցվել է Էդինբուրգի համալսարանի հետազոտությամբ։ Բացի այն, որ առաջանում են նոր բջիջներ, խաղի շնորհիվ ակտիվանում են ուղեղի այնպիսի հատվածներ, որոնք առօրյա կյանքում երբեք ակտիվ չեն լինում։ Այդպիսի խաղերը զարգացնում են անալիտիկ մտածողությունը։ Խաղը կարելի է օգտագործել նաև որպես ուղեղի զարգացման գործիք։ Փոփոխությունները նկատելի են նաև կենտրոնացման վրա։

Գոյություն ունեն Սուդոկուի բազմաթիվ տարատեսակներ՝

  • Սուդոկուներ տարբեր չափերի՝ 4×4 մինչև 25×25 չափերի։
  • Սուդոկուներ, որոնք ունեն 3×3 չափի քառակուսիների փոխարեն կամայական տեսքի ձև, որոնցում չպետք է համընկնեն 1-9 թվերը։
  • Սուդոկուներ լրացուցիչ պայմաններով, օրինակ՝
  • Սուդոկու գումար ըստ տողերի կամ սյուների, գումար անկյունագծերով և այլն։
  • Զույգ կամ կենտ սուդոկու, որտեղ որոշ վանդակներ նախօրոք նշված են որևէ գույնով, որտեղ կարող են լինել միայն զույգ, կամ միայն կենտ թվեր։
  • Սուդոկու տարբեր ձևերի, օրինակ՝ եռանկյան, վեցանկյան, կամ այլ տեսքով։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s