Վայր՝
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Առցանց ընտանեկան դպրոց
Ժամկետը՝ փետրվար
Մասնակիցներ՝
- Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ
- Հյուսիսային դպրոցի բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Նպատակը՝
- Բազմապատիկ և բաժանարար թեմայի յուրացում
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
- Ստեղծագորածական մտքի զարգացում
- Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար
Խնդիրները ՝
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Բաժանարար և բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների լուծում
- Բաժանարար և բազմապատիկ թմեաների շուրջ խնդիրների ստեղծում
Ընթացքը՝
Սովորողների հետ լուծում ենք հետևյալ խնդիրները և կազմում նմանատիպ խնդիրներ։ Արդյունքում կյուրացնենք բազմապատիկ և բաժանարար թեման և կստեղծենք խնդիրների փոքրիկ փաթեթ։ Quizizz ծրագրով մեր մյուս ընկերների համար կստեղծենք մաթեմատիկական խաղ։
Խնդիրներ․
1․ Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։
2․ Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
3․ Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։
4․ Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը։
5․ Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ի
6․ Գտի՛ր 4-ից մեծ և 200-ից փոքր այն թվերի քանակը, որոնք ունեն ճիշտ երեք բաժանարար։
7․ Հայրը ցանկանում է 36 խնձորը բաժանել իր հինգ երեխաների միջև: Խնձորների կեսը նա տալիս է որդիներին, որոնք միմյանց միջև բաժանում են հավասար, իսկ մյուս կեսը տալիս է դստրերին, որոնք նույնպես բաժանում են հավասար: Աղջիկներից յուրաքանչյուրը ավելի շատ խնձոր ստացավ, քան տղաներից յուրաքանչյուրը: Քանի՞ որդի և քանի՞դուստր ունի հայրը:
Սիրելի սովորող, այժմ փորձի՛ր կազմել նմանատիպ խնդիրներ (յուրաքանչյուրդ երկու խնդիր)։
Արդյունքները՝
Սովորողների բլոգներում։ Սխլները ստուգվել են և էլ․ նամակով տեղեկացվել։
«Բազմապատիկ և բաժանարար» նախագծի արդյունքները
Անդրանիկ Քեշիշյան — 4․1 դասարան
Ալեքս Գևորգյան — 4․1 դասարան
Գայանե Ավետիսյան — 5․2 դասարան
Մաքս Արսենյան — 5․2 դասարան
Հենրիկ Կարապետյան — 5․1 դասարան
Ռոզի Մովսիսյան — 5․1 դասարան
Բաբգէն Շահինյան — 5․1 դասարան
Էրիկ Օհանյան — 5․1 դասարան
Արտավազդ Մկրտչյան — 5․1 դասարան
Նատալի Տագեսյան — 5․1 դասարան
Լառա Պետրոսյան — 5․1 դասարան
Էդգար Ղումաշյան — 5․1 դասարան
Սերո Կարագուլյան — 5․1 դասարան
Սարո Կարագուլյան — 5․1 դասարան
Դանիել Մարդյան — 5․1 դասարան
Դավիթ Սարգսյան — 5․2 դասարան
Էրիկ Հովհաննիսյան — 5․2 դասարան
Ալեն Հարությունյան — 5․2 դասարան
Մանուկ Կարապետյան — 5․2 դասարան
Աշոտ Փանոսյան — 5․2 դասարան
Հայկ Բադալյան — 5․2 դասարան
Ռաֆայել Խեչոյան — 5․2 դասարան
Տիգրան Բաբայան — 5․2 դասարան
Դանիել Հովսեփյան — 5․2 դասարան
Մաքս Արսենյան — 5․2 դասարան
Գայանե Ավետիսյան — 5․2 դասարան
Նարե Խաչատրյան— 5․2 դասարան
Արմեն Շահբազյան — 4․2 դասարան
Արև Ավետյան— 4․2 դասարան
Դանիելյան Դավիթ — 4․2 դասարան