Posted in Ճամբար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Հունվարի 11, երկուշաբթի

Ճամբարային գործունեությունը սկսեցինք ըստ նախօրոք գրված աշխատաժամանակի։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո IT մեդիագրագետիկներ ջոկատի սովորողների հետ քննարկեցինք, թե ինչ պետք է անենք մեկ շաբաթվա ընթացքում։ Ծանոթացրեցի այն նախագծերին, որոնց շուրջ աշխատելու էինք։ Աշխատեցինք <<Փազլների ստեղծում JIGSAWPLANET հարթակում>> նախագծի շուրջ։ Ճամբարականները ծանոթացան JIGSAWPLANET կայքին և գրանցվեցին հարթակում աշխատելու նպատակով։ Ժամը՝ 11։50_ից ճամբարականները գնացին իրենց ընտրած գործունեություններին։

Հունվարի 12, երեքշաբթի

Ճամբարային օրը սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Այնուհետև ծանոթացանք «Մաթեմատիկական ռադիոթողարկումներ» նախագծին։ Ընտրեցինք «Թվաբանական խնդիրների ժողովածու» գրքից խնդիրներ, քննարկեցինք լուծման տարբերակներ։

Սովորող_սովորեցնող նախագծի շրջանակում ճամբարականների հետ որոշեցինք սովորեցնել Wevidio հարթակում մոնտաժային աշխատանքներ կատարել։

Իրականացրեցինք ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021 ստուգատեսի քննարկում։ Ճամբարականներին ներկայացրեցի, թե յուրաքանչյուր անվանակարգը ինչ կետերի պետք է բավարարի։

Ճամբարականները այսօր հանդիպում ունեցան մայրենիի ուսուցչուհու հետ։ Քննարկեցին ուսումնական ձմեռ նախագծի արդյունքները ։

Հունվարի 13, չորեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո IT մեդիագրագետիկներ ջոկատի սովորողների հետ հանդիպեց անգլերենի ուսուցչուհուն։ Նրա հետ իրականացրեցին անգլերեն մաթեմատիկական հետաքրքրաշարժ խնդիրների լուծումներ։ Այնուհետև շարունակեցինք «Մաթեմատիկական ռադիոթողարկումներ» նախագծը։

Ճամբարականները մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Հրաշքը»ֆիլմը։

Հունվարի 14, հինգշաբթի

  • 09։00-09։15 Ընդհանուր պարապմունք
  • 09։20-10:05 հանդիպում բնագիտության ուսուցչուհու հետ
  • 10:10-11։45 Մաթ. օլիմպիադայի խնդիրների քննարկում սովորողների հետ, խնդիրներն՝ այստեղ
  • 11։50 -12։35 սովորող_սովորեցնող նախագիծ
  • 12։35-12:55 Ընդմիջում
  • 12։55-13։35 Բակային խաղեր

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո IT մեդիագրագետիկներ ջոկատի հետ հանդիպեց բնագիտության ուսուցչուհին։

Այսօր ճամբարականների հետ քննարկեցինք Մաթ․ օլիմպիադայի խնդիրներից։ Այնուհետև իրականացրեցինք «Սովորող_սովորեցնող» նախագիծը։ Մեզ հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի սովորողներից և Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանացի սովորողները։

Հունվարի 15, ուրբաթ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո IT մեդիագրագետիկներ ջոկատի ճամբարականների հետ քննարկեցինք Մաթ․ օլիմպիադայի խնդիրներից։

Այնուհետև ճամբարականների մի մասը գնաց վարպետության դասի՝ ֆոտոխցիկի կախարդանքը, իսկ մյուս մասը ֆիլմադիտման։ Օրն ավարտվեց ընտրությամբ գործունեության դասընթացով։

Ճամբարականների պատրաստած տեսանյութերից

Դավիթ Սարգսյան

Կարեն Ասլանյան

GDevelop 5 ծրագրով խաղերի ստեղծում

Սովորողների աշխատանքները Wevideo մոնտաժային ծրագրով

IT մեդիագրագետիկների ջոկատի ճամբարականների առաջին շաբաթվա ամփոփումները․

Էյվա Մուրադյան

Նարե Խաչատրյան

Կատրին Ղարիբյան

Ռոզա Մովսիսյան

Դանիել Հովսեփյան

Աննա-Մարիա Մարգարեան

Նանե Գևորգյան

Արեգ Խաչատրյան

Մարիա Մարտիրոսյան

Ռոբերտ Համբարձումյան

Լառա Պետրոսյան

Նատալի Տագեսյան

Կարեն Ասլանյան

Սարո Կարագուլյան

Սերո Կարագուլյան

Դավիթ Հակոբյան

Մաքս Արսենյան

Ռաֆայել Խեչոյան

Հենրիկ Կարապետյան

Օհանյան Էրիկ

Անդրանիկ Քեշիշյան

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s