Posted in Ստուգատես

Բնագիտության և տեխնիկական ստուգատեսը հրավիրում է․․․

Հանրակրթական 8-րդ միջազգային ստուգատես

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      hakobhakobyan@mskh.am
Համակարգող՝ Սյուզի Հակոբյան , s.hakobyan@mskh.am

Սիրելի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Բնագիտության և տեխնիկական ստուգատես 2021-ի հայտագրումը։

Ընտրիր նյութիդ համապատասխան անվանակարգը՝ հետևելով պահանջներին, և մինչև հունվարի 25-ը ուղարկիր աշխատանքները՝ լրացնելով հայտաձևը։

Նպատակը՝                 
Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի  և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Անվանակարգերը

Հանրակրթական ստուգատեսին ներկայացվում են 2020թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:

Ստուգատեսի նյութերը կարող են լինել փոքր ու մեծ գյուտեր, ուսումնասիրություններ, գծագրեր, լուծումներ, բնագիտության ուսուցման մեթոդական մշակումներ (հոդվածներ), այդ ոլորտում այլոց փորձի ներկայացում։

  1. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ- Նելլի գեղամյան
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում-ավագ դպրոցի սովորող
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում- Անի Միրզոյան
  4. Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում-Գրետա Բակունց
  5. Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (Մեթոդական-մանկավարժական հոդված, թարգմանություն)-Սյուզի Հակոբյան
  6. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում-ավագ դպրոցի սովորող
  7. Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում-Նունե  Թեմուրյան
  8. Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում-Իվետա Ջանազյան
  9. Սովորող-սովորեցնող նախագիծը  մաթեմատիկայի , բնատեխնիկական  առարկաններում-Գոհար Սմբատյան 
  10. Համագործակցային նախագծեր-Գոհար Իսկանդարյան
  11. Արտադրական ուսուցման նախագծեր կրթահամալիրում ,տանը -Հասմիկ  Ուզունյան 
  12.  հին իրերը՝ նոր աչքերով — Սյուզի Հակոբյան

Անվանակարգին համապատասխան պահանջներ

1․Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ- Սյուզի Հակոբյան
1․Նախագիծը հրապարակված լինի բլոգում,որտեղ նշված է նպատակը և արդյունքը։
2․տեսաֆիլմ  (4ր-4ր 30վրկ), որտեղ պատվում է բնագիտական գործունեությունը ա/ տանը, բ/ կենցաղում (խոհանոցում),լաբորատոր վայրերում
3․Տեսաֆիլմում օգտագործված բոլոր սարքերի, նյութերի մասին տալ համապատասխան նշանակությունը։
2․Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում-ավագ դպրոցի սովորող
1․Տեսաֆիլմ, որտեղ պատմվում է աշխատանքում օգտագործած տեխնիկայի մասին։
2․Նախագիծը ունենա գործնական նշանակություն


3․Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում- Անի Միրզոյան
1․Փոքրիկ պատումի տեսքով ներկայացրու քո սեղծած գործիքի մասին։ Ինչպե՞ս ես այն ստեղծել, որտե՞ղ և ինչպե՞ս այն կարելի է օգտագործել
2․Պատրաստի՛ր տեսանյութ (2ր-2ր 30վրկ), որտեղ ներկայացնում ես գործիքի օգտագործումը։
3․Մասնակցի՛ր բնագիտատեխնիկական ստուգատեսին

4․Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում-Գրետա Բակունց
1․Սովորողը  կարող է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ  խմբային   ուսուցողական  խաղեր։ Անպայման պետք է նշել   ստեղծված խաղի կամ    խաղերի փաթեթի ուսուցողական նշանակությունը, խաղի  նկարագրությունը(բացատրությունը) և  այն ծրագիրը (կամ ծրագրերը ), որով  պատրաստվել է խաղը( կամ  խաղերը)։   
2․Դասավանդողը  ներկայացնում է  իր ստեղծած  խաղերի փաթեթը, ինչպես  նաև  կարող է    հանդես գալ   խորհրդատու դասավանդողի դերում՝ ներկայացնելով  իր սովորողների  ստեղծած  ուսումնական խաղերից կազմված  փաթեթը։ Մասնակիցները  կարող են ներկայացնել նաև սեղանի  կամ այլ  տարաբնույթ   ուսուցողական  խաղեր, որոնք  կարող են ներկայացնել   նաև  տեսաֆիլմի տեսքով։  Այդ դեպքում  պետք է նշել (ներկայացնել)  ստեղծված խաղի կամ    խաղերի փաթեթի ուսուցողական նշանակությունը և  խաղի  նկարագրությունը(բացատրությունը)։ 

5․Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մեթոդական-մանկավարժական հոդված, թարգմանություն)-
Սյուզի Հակոբյան 

  1․Այս անվանակարգում ներկայացվող աշխատանքը բնագիտության, հայրենագիտության, աշխարհագրության, աստղագիտության, բուսաբանության, կենդանաբանության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, այդ թվում՝ ծրագրավորման դասընթացի, դրա առանձին բաժնի, որևէ թեմայի դասավանդման փորձն է կամ այդպիսի փորձի նախագիծը: Ընդունվում է նաև այլոց փորձի թարգմանաբար ներկայացում: Վեջին դեպքում սկզբնաղբյուրի հղումը պարտադիր է:
2․թարգմանվող նյութը պետք է վերաբերի բնագիտության ուսուցմանը կամ տեխնիկական ստեղծագործությանը,
3․ նյութը պետք է լինի ուսուցչի, ուսուցիչների խմբի, դպրոցի կողմից գործնականում կիրառվող առաջավոր փորձի, մեթոդի ներկայացում,
4․ նյութը կարող է լինել հայտնի մանկավարժ-հետազոտող-գիտնականի աշխատությունից համապատասխան հատվածի թարգմանություն, որը ամբողջական կներկայացնի հեղինակի մոտեցումները՝ կապված բնագիտության ուսուցման կամ տեխնիկական ստեղծագործության հետ,
5․ թարգմանությունը պետք է լինի տվյալ օտար լեզվի և հայոց լեզվի լավ իմացությամբ, գրագետ շարադրված:

7․Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում-Նունե  Թեմուրյան

  • Լաբորատոր սարքավորումներն ու անհրաժեշտ նյութերը (փորձնական աշխատանքներ իրականացնելու համար): 
  • Միջավայրին համապատասխան անվտանգության կանոնների պահպանումը:
  • Ճամփորդությունների կազմակերպման համար անհրաժեշտ արշավային նվազագույն սարքավորքւմների քանակը (կողմնացույց, պլանշետներ, բաժանումներով չափիչ ժապավեն, ջերմաչափեր, միջատաբանական ցանցեր (օդ և ջուր), ապակե տարաներ (փոքր կենդանիներ դիտելու համար): Այսինքն, այդպիսի միջավայր կարող է լիովին հանդիսանալ նաև ցանկացած ճամփորդություն:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու  թվային միջոցները և դրանց հետ աշխատելու բավարար հմտություններ:

    8.Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում- Իվետա Ջանազյան
    1.ընտանեկան տեսաֆիլմ  (2ր-2ր 30վրկ), որտեղ պատվում է ընտանիքի բնագիտական գործունեությունը ա/ տանը, կենցաղում (խոհանոցում), բակում պատրաստված բնագիտական գործիքներբ/ բնագիտական-ուսումնա-հետազոտական անկյուն (գործիքներ, օր. խոշորացույց, կշեռք, չափման գործիքներ… կիրառությունը)
    2. Ընտանեկան ստեղծած բնագիտա-տեխնիկական գործիք
    3. Ընտանեկան բնագիտական նոր, հետաքրքիր փորձերի փաթեթ
    4. Ընտանիքի կողմից առաջարկվող բնագիտական նյութեր’
    ա/ մուլտֆիլմ
    բ/ տեսաֆիլմգ/ գիրք, գրականություն 

9․Սովորող-սովորեցնող նախագիծը  մաթեմատիկայի , բնատեխնիկական  առարկաններում-Գոհար Սմբատյան 
1․ Նկարագրված լինի նախագիծը՝ նպատակը, խնդիրները, ակնկալվող և ստացված (ակնկալվող) արդունքները,
2․Նախագծի ներկայացումը պետք է ներկայացված լինի տեսանյութերով, լուսանկարներով  և նկարագրություն-պատումով:
3․Կարող է իրականացվել կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս: 
4․Տեսանյութին ներկայացվող պահանջներ. 

  • մաքուր, որակյալ տեսագրություն (աղմկուկ չլինի, ձայնը լինի մաքուր): 
  • ֆիլմը միայն լուսանկարներից բաղկացած չլինի, նաև լինեն տեսանյութեր: 
  • երաժշտությունը լինի ծրագրային, բարձրորակ, չգերազանցի 5 րոպեն: 

11․Արտադրական ուսուցման նախագծեր կրթահամալիրում ,տանը -Հասմիկ  Ուզունյան 
1․Նախագծի ողջ գործընթացը տեսանկարահանել և ներկայացնել ֆիլմի տեսքով
2․Տեսաֆիլմի տևողություն՝ 2ր-4ր 30վրկ, որտեղ երևում է աշխատանքի սկիզբը և ստացված տրամաբանական ավարտը
3․Արտադրամասը կարող է լինել տանը, խոհանոցում, բակում, արհեստանոցում, դպրոցում և այլ հատվածներում  ստեղծված արտադրական անկյուններ։
4․Ձեռք բերված հմտություններ շնորհիվ իրականացնել <<Սովորող -Սովորեցնող>> նախագիծ


12․ հին իրերը՝ նոր աչքերով — Սյուզի Հակոբյան
1․ Նկարագրված լինի նախագիծը՝ նպատակը, խնդիրները, ակնկալվող և ստացված (ակնկալվող) արդունքները,
2․Նախագծի ներկայացումը պետք է ներկայացված լինի տեսանյութերով, լուսանկարներով  և նկարագրություն-պատումով:
3․Կարող է իրականացվել կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս

Աղբյուր՝ այստեղ

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s