Ողջու՜յն: Ձեզ եմ ներկայացնում ուսումնական առաջին շրջանում իրականացրած նախագծերիցս։ Առանձնացնեմ ինձ համար ամենահաջողված նախագիծը՝ Տրամաբանական խաղեր։ Նախագիծը սովորողների համար պարզ էր և հասկանալի։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ ընտրում էին թեմաներից որևէ մեկը, կամ մի քանիսը և աշխատում․
- «Կատակ-հարցեր»
- «Վերջից լուծվող խնդիրներ»
- «Մոգական քառակուսիներ»
- «Կշռումներ»
- «Լուցկին նաև խաղալի՞ք է․․․»
- «Ծածկագրեր»
Կառանձնացնեմ ևս մեկ նախագիծ՝ Տոնական թվեր։ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողները «Տոնական թվեր» նախագծի շրջանակում առաջարկում են New Year numbers մաթեմատիկական խաղը։ Խաղը տեսնելու համար անցի՛ր հղումով։