Posted in Նախագծեր

Բնագիտատեխնիկական ստուգատեսային նախագիծ ընտրությամբ գործունեության խմբերում

Վայր՝ Հյուսիսային դպրոց — պարտեզ

Տևողությունը՝ հունվարի 8-փետրվարի 1

Նախագծի համակարգողներ՝ Անի Միրզոյան, Անժելա Բլեյան

Մասնակիցներ՝ 

  • Հյուսիսային դպրոցի բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
  • Հյուսիսային դպրոցի բնագիտության ընտրությամբ գործունեության խումբ
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am  էլ․ հասցեին

Նպատակը՝

  • Համագործակցային աշխատանք բնագիտության ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ։
  • Մասնակցու ենք բնագիտական ստուգատեսին
  • Թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում։
  • Թողարկման նյութ «Մաթեմատիկա ամսագրի» համար
  • Մեծացնել սովորողների սերն ու  հետաքրքրությունը  բնագիտության և մաթեմատիկայի առարկաների նկատմամաբ։

Ընթացքը՝

Նախագիծը կիրականացնենք 2 փուլով։

Փուլ 1

Սովորողներին բնագիտական փորձերի միջոցով ցույց կտանք բնագիտություն և մաթեմատիկա առարկաների կապը։ Աշակերտը  պետք է  կարողանա  ստացած  գիտելիքը և  ձեռք բերած  փորձը  կիրառել  ամենօրյա  կյանքում: Կիրականացնենք բնագիտական հետևյալ փորձերը․

Կարթ  սառույցի համար

Անհրաժեշտ է՝

25-30 սմ երկարության կոճի թել

սառույցի խորանարդ

բաժակով ջուր

մի պտղունց աղ

Փորձի փուլերը՝

Սառույցի կտորը գցիր բաժակի մեջ։

Թելն այնպես իջեցրու բաժակի մեջ, որ մի ծայրը նստի սառույցի վրա, իսկ մյուս ծայրը գցիր բաժակից դուրս։

Սառույցի վրա, այն մասում ուր թելն է հպվում, մի պտղունց աղ ցանիր։ Սպասիր 5-10 րոպե։

Բռնիր թելի դրսի ծայրից ու ձգիր դուրս։

Սառույցի խորանարդիկը թելին կպած՝ դուրս կքաշվի բաժակից։

Պարող  մանրադրամ

Անհրաժեշտ է — Շիշ, մանրադրամ, որը կարողանա ծածկել շշի բերանը, ջուր:

Փորձ — Դատարկ, բերանը բաց շիշը մի քանի րոպե դնել սառցախցիկում: Մանրադրամը թրջել ջրով և դնել շշի վրա: Մի քանի վայրկյան հետո մանրադարմը սկսում է թրվռալ, ձայներ հանել:

Բացատրություն — քանի որ շիշը սառցախցիկում էր մնացել մի քանի րոպե՝ սեղմվել էր, դուրս գալուց հետո սկսում է ընդարձակվել:

Կավիճը

Փորձի համար անհրաժեշտ են` փոքրիկ բաժակներ, մեկ բաժակ կիտրոնի հյութ, մեկ բաժակ քացախ,  մեկ բաժակ ջուր,  3 հատ սպիտակ կավիճ:

1 Կես բաժակ կիտրոնի  հյութը լցրու առաջին բաժակի մեջ. Կես բաժակ քացախը լցրու երկրորդ բաժակի մեջ, կես բաժակ ջուրը լցրու երրորդ բաժակի մեջ:

2.Յուրաքանչյուր բաժակում մեկական կավիճ դիր:Համոզվիր, որ կավիճների մեծ մասը  գտնվում է  հեղուկում:

3. Բաժակները մի քանի օր դիր   ապահով տեղում  և ընթացքում հետևիր:

4. Կտեսնես,  որ կավիճը լուծվեց կիտրոնի հյութի և քացախի մեջ, քանի որ քացախը և կիտրոնի հյութը թթու են, ավելի ուժեղ են  և արագ  կարողանում են քայքայել:

Փուլ 2

Նախագծի երկրորդ փուլու փորձերի արդյունքների հիման վրա կստեղծենք մաթեմատիկական խնդիրներ։ Ապա quizizz ծրագրի օգնությամբ կստեղծենք մաթեմատիկական խաղ, որը կներկայացնենք «Մաթեմատիկա ամսագրին»։

Արդյունքները՝

Նախագծի ընթացքը և արդյունքները կհրապարակվեն բլոգում։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s