Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի․
- 4․1 դասարան
- 4․2 դասարան
- 5․1 դասարան
- 5․2 դասարան
- բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Ժամկետը՝ սեպտեմբերի 1-15
Նպատակը՝
- Երկրաչափական պատկերների ճանաչում
- Ճամփորդություն մեր ընտանիքների հետ
- Նոր մաթեմատիկական խաղերի ստեղծում
- Օգնել երեխաներին ձևավորելու ստեղծագործ մաթեմատիկական միտք
Խնդիրներ՝
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Սովորողների գործնական կարողությունների զարգացում
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
- Ընտանիքիդ հետ որևէ բարձո՛ւնք հաղթահարիր (որտեղ կնախընտրես)
- Գրանցիր տանից դուրս գալու ժամը
- Այնուհետև նպատակակետին հասնելու ժամը
- Հաշվիր, թե որքա՞ն ժամանակում ես հասել նպատակակետին
- Ի՞նչ արագությամբ եք գնացել
- Ի՞նչ արագությամբ եք ետ վերադարձել
- Այս տվյալներով ներկայացնում եք մեկական խնդիր ( ստեղծված խնդիրները խաղի տեսքով կտեղադրվեն «Մաթեմատիկական ամսագրում»
- Ի՞նչ երկրաչափական պատկերների եք հանդիպել ճամփորդության ընթացքում (տեղադրեք լուսանկարներ)
4-րդ և 5-րդ դասարանի սովորողները, ովքեր ճամփորդելու են ինձ հետ նախագիծը կիրականացնենք միասին։
4-րդ դասարան․
Մարզական քայլք Հրազդանի կիրճով
5-րդ դասարան․
Բարձունքի նվաճում. Կոշ ամրոց (Աղջկա բերդ)
Արդյունքներ