«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում հուլիսի 1-ից գործում է արտակարգ ամառային ճամբարը: Այսօր ճամբարականների օգնությամբ կներկայացնենք լողափնյա մաթեմատիկական խաղեր։
Խաղի նկարագրությունը․
Ճամբարականները լսում են զույգ և կենտ թվեր։ Եթե թվերը զույգ են, ապա պետք է սուզվել ջրի հատակը, իսկ եթե կենտ են պետք է մնալ ջրի երեսին։
Այնուհետև երբ խաղի ընթացքը ավելի հասկանալի է լինում շարունակում ենք ավելի բարդ մաթեմատիկական առաջադրանքներով։
Ճամբարականները լսում են մաթեմատիկական փոքրիկ թվաբանական գործողություններ և ըստ գործողության արդյունքի լողավազանում կա՛մ սուզվում են ջրի հատակը, կա՛մ մնում ջրի երեսին։ Խաղի ընթացքը իրականացնում ենք հետևյալ քայլերով․
- Հանձնարարվում է երկու և ավելի թվերի գումարում, հանում բազմապատկում կամ բաժանում
- Եթե գործողության արդյունքը զույգ թիվ է, ապա պետք է սուզվել ջրի հատակը և դուրս չգալ մինչև հաջորդ արդյունքը գտնելը
- Եթե գործողության արդյունքը կենտ թիվ է, ապա պետք է մնալ ջրի երեսին։
- Այն մասնակիցը, ով սխալ է պատասխանում դուրս է գալիս լողավազանից
- Հաղթում է այն մասնակիցը, ով վերջում մնում է լողավազանում
Խաղը իրականացրեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզի ճամբարականների հետ։ Ճամբարի ղեկավար՝ Սուսաննա Պետրոսյան։
Հունիսյան ճամբար. Հյուսիսի լողափում