Posted in Դասընթացի ծրագիր

Ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մաթեմատիկա
4-5-րդ դասարան

Մաթեմատիկայի ուսուցման նպատակներն են`

  • Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական
    մտածողություն, թվաբանական գիտելիքներ և մեթոդներ, դրանք գործնական
    իրադրություններում կիրառելու կարողություններ
  •  դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողություններ
  •  որոշումների կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
    քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողություններ
  • զարգացնել ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն,
    հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն
  • սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • ձևավորել ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա:

4-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են՝

  •  Զարգացնել բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու,
    դրանց հատկությունները կիրառելու ունակություններ
  •  խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների և դրանց
    չափման մասին
  • գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
  • ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերների մասին
  • գաղափար տալ կոորդիանատային ճառագայթի, անկյան մասին:

5-րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`

  •  համակարգել և զարգացնել սովորողների նախորդ դասարաններում ձեռք բերած
    գիտելիքները բնական թվերի, նրանց հատկությունների, բնական թվերի հետ
    թվաբանական գործողությունների վերաբերյալ
  •  ձևավորել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտության
    գիտակցություն, արմատավորել սովորական կոտորակի, նրա հատկությունների,
    կոտորակների հետ գործողությունների և դրանց հատկությունների վերաբերյալ
    գիտելիքներ և կարողություններ
  • ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ
    թվաբանական գործողությունների վերաբերյալ
  • խորացնել և զարգացնել երկրաչափական և ֆիզիկական մեծությունների, դրանց
    չափման և դրանց հետ գործողություններ կատարելու, կիրառելու վերաբերյալ
    գիտելիքներն ու կարողությունները
  •  ձևավորել թվային ճառագայթի վերաբերյալ նախնական գիտելիքներ և
    կարողություններ
  • ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ:

Ուսումնական միջավայրը`

  • Ուսումնական կաբինետ` համակարգիչ, անլար համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ
  • Համացանցում ուսուցման միջավայրը`մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանի բլոգ, դասավանդողի էլեկտրոնային օրագիր, կրթահամալիրի, գրադարանի կայք
  • Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, google հաշիվ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ
  • Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմից առաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ, google հաշիվ, էլեկտրոնային տետրեր:
  • Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, ուսումնական նախագծերի փաթեթներ:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը

Ուսումնական պարապմունքների նկարագրություն`

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված
ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրում դասերը
սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը`
20-25, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը
կազմակերպվում են ուսումնական կաբինետում, ընթերցասրահում, բակում և այլ
ուսումնական միջավայրում` 45 րոպե տևողությամբ՝ համապատասխան
գործիքների, թվային ուսումնական նյութերի օգտագործմամբ: Դասապրոցեսի
ընթացքում դասավանդողը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի,
կարողությունների ու հմտությունների յուրացումը:

Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործում

  • Գրադարանի կայք
  • Սովորողները և դասավանդողը «ուսումնական փաթեթ» բաժնից ներբեռնում են
    անհրաժեշտ դասագրքեր, ձեռնարկներ, խնդրագրքեր և այլ ուսումնական նյութեր
  • Դասավանդողի բլոգ, կայք
  • Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, օգտակար
    տեղեկատվությամբ հոդվածները, ֆիլմերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից
    օգտվում են սովորողները:
  • Էլեկտրոնային օրագիր
    Էլեկտրոնային օրագրի միջոցով դասավանդողը սովորողներին ուղարկում է տվյալ
    դասի բոլոր նյութերը, բլոգից և այլ կայքերից հղումները, իսկ այն սովորողներին, որոնք
    ընտրել են տնային աշխատանք՝ որպես լրացուցիչ կրթություն, ուղարկում է
    անհատական տնային հանձնարարություն:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը`

  • խնդիրների, վարժությունների, թեստերի լուծում
  •  գրավոր աշխատանք դասարանում, տանը
  • էլեկտրոնային գրատախտակի, էլեկտրոնային օրացույցի, էլեկտրոնային
    տետրերի, համացանցի, համակարգչային ծրագրերի օգտագործում
  • ստուգատեսներին և կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերին և
    ծեսերին մասնակցություն
  • ուսումնահասարակական նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին
    մասնակցություն

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի կազմակերպում

  • Դասերը կազմակերպվում են ուսումնական կաբինետում, որն ապահովված է
    անհրաժեշտ ուսումնական գործիքներով և նյութերով: Դասի տևողությունը 45
    րոպե է: Դասարանային աշխատանքները սովորողները կատարում են իրենց
    անհատական համակարգիչներում՝ էլեկտրոնային տետրերում, որոնց հետևելու,
    մեկնաբանելու և խմբագրելու հնարավորություն ունի դասավանդողը:
  • Ուսումնական հիմնական գործիքներից է նաև էլեկտրոնային գրատախտակը, որի
    օգնությությամբ պատկերավոր և մատչելի ներկայացվում է դասավանդման
    նյութը:
  • Տնային աշխատանքների փաթեթն ուղարկվում է այն սովորողների
    էլեկտրոնային օրագրերին, ովքեր ընտրել են տնային աշխատանքը՝ որպես
    լրացուցիչ կրթություն: Այդ աշխատանքը ունի հստակ վերջնաժամկետ, որից հետո
    դասավանդողը նշանակում է խորհրդատվության (քննարկման) ժամ և քննարկում
    սովորողների հետ իրենք կատարած աշխատանքը:

Գնահատման համակարգ

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային
կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց
համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող
է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով
նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է
դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն
ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում
վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում
է միավորներ և բանավոր հարցումից , և հանձնարարված նախագծային աշխատանքից:
Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները
մաթեմատիկայից ՝ իր ցանկությամբ
ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա
կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի
գնահատվում (թվանշանով չի գնահատվում ) , սովորողի կատարած աշխատանքը
ուղարկվում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում
է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե առցանց և թե
նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար
գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև
կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավոր
սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների,
մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում
մրցանակի: Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ կատարած
աշխատանքի թվային և որակական հատկանիշների, իսկ տարեկան
գնահատականը նշանակվում է հաշվի առնելով կիսամյակային գնահատականները:

Տեսական նյութերի փաթեթ

Դասագրքերի փաթեթ

Բովանդակություն

4-րդ դասարան

Թիվ: Թվի բնութագրումը

  • Թիվ։ Թվի գրառումը
  • Կարգային միավորներ
  • Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով
  • Թվերի ընթերցումը
  • Թվերի կցագրումը
  • Թվերի համեմատումը
  • Թվերի դասավորումը  նվազման և աճման կարգով
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Թվաբանական գործողություններ

  • Գումարում, հանում, բազմապատկում և բաժանում
  • Գումարման ստուգումը հանումով
  • Հանման ստուգումը գումարով
  • Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով
  • Բաժանում երկնիշ և եռանիշ  թվերի վրա։
  • Բաժանման ստուգումը բազմապատկումով
  • Մնացորդով բաժանում
  • Մնացորդով բաժանում ու արդյունքի ստուգում
  • Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
  • Հայտնի գումարելիի և գումարի միջոցով  անհայտ գումարելիի որոշում
  • Նվազելիի և տարբերության միջոցով հանելիի որոշում
  • Տարբերության և հանելիի միջոցով նվազելիի որոշում
  • Բաժանելիի և քանորդի միջոցով անհայտ բաժանարարի որոշում
  • Անհայտ բաժանելի գտնելը
  • Արտադրիչի և արտադրյալի միջոցով անհայտ արտադրիչի որոշում
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ, որտեղ կկիրառվեն թվաբանական գործողությունների  հատկությունները
  • Բանավոր հաշվելու եղանակներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս

  • Միևնույն   կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  •  Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ

Գումարման  և բազմապատկման  տեղափոխական հատկությունները

  • Գումարման տեղափոխական հատկությունը
  • Բազմապատկման տեղափոխական  հատկությունը
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ

Գումարման  և բազմապատկման  զուգորդական   հատկությունները

  • Գումարման   զուգորդական   հատկությունը
  • Բազմապատկման  զուգորդական   հատկությունը
  • Գումարման հատկությունների համատեղ կիրառումը
  • Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Չափման միավորներ

  • Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով
  • Չափման միավորների համեմատումը
  • Թվաբանական գործողություններ չափման միավորներով
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Պատիկ և բաժանարար

  • 10-ի,100-ի,1000-ի բաժանելիության հայտանիշները
  • 5-ի բաժանելիության հայտանիշը
  • Զույգ և կենտ թվեր
  • 2-ի բաժանելիության հայտանիշը
  • Պատիկ և բաժանարար
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Մաս և ամբողջ

  • Թվի մասը գտնելը
  • Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
  • Մասերի համեմատումը
  • Կոտորակներ
  • Կանոնավոր  և անկանոն կոտորակներ
  • Հավասար  հայտարար   ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Հավասար  համարիչ  ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Կանոնավոր և անկանոն կոտորակների համեմատումը
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ
  • Կոտորակների վերաբերյալ պարզ տեքստային խնդիրներ՝ թվի մասը և թիվը նրա մասի միջոցով գտնելու վերաբերյալ։
  • Գործնական աշխատանք
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Երկրաչափթույան տարրեր

  • Ուղիղ, հատված ու ճառագայթ
  • Բեկյալ, բեկյալի գծի երկարություն
  • Քառակուսի
  • Քառակուսու պարագծի և մակերեսի հաշվումը
  • Ուղղանկյուն
  • Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը
  • Խնդիրներ մակերեսի և պարագծի վերաբերյալ
  • Գործնական չափումներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Թվային հաջորդականություններ

  • Թվային հաջորդականություններ
  • Իրար հաջորդող բնական թվերի գումար
  • Իրար հաջորդող զույգ թվերի գումար
  • Իրար հաջորդող կենտ թվերի գումարով
  • Թվի քանակի որոշումը կախված թվանշանների քանակից
  • Մոգական քառակուսիներ

Ճանապարհ,  ժամանակ, արագություն

  • Տարի: Տարեթիվ
  • Խնդիրներ հեռավորություն  հաշվելու  վերաբերյալ
  • Ճանապարհ, ժամանակ, արագություն
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

5-րդ   դասարան

Բնական թվեր և զրո

  • Թվանշաններ։ Թվերի գրառումը
  • Կարգեր։ Կարգային միավորներ
  • Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի ընթերցումը
  • Հաշիվ և թիվ: Բնական թվեր
  • Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա
  • Մեկը և զրոն
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Գործողություններ  բնական թվերով

  • Բնական թվերի գումարումը
  • Գումարման տեղափոխական օրենքը
  • Գումարման զուգորդական օրենքը
  • Բնական թվերի բազմապատկումը
  • Բազմապատկման տեղափոխական օրենքը
  • Բազմապատկման զուգորդական օրենքը
  • Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
  • Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի հանումը
  • Հանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի բազմապատկումը
  • Կարգային միավորների բազմապատկումը
  • Բազմապատկման  հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի բաժանումը, բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Մնացորդով բաժանում
  • Բաժանման հատկությունները
  • Բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Թվային արտահայտություններ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով

Մեծությունների  չափում

  • Չափման միավորներ

Երկրաչափության  տարրեր

  • Հատված և նրա երկարությունը
  • Ճառագայթ, ուղիղ և հարթություն
  • Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ
  • Շրջանագիծ և շրջան
  • Անկյուններ և նրանց չափումը
  • Բեկյալ գծեր և բազմանկյուններ
  • Ուղղանկյան  մակերեսը
  • Ուղղանկյունանիստ
  • Ծավալ։ ՈՒղղանկյունանիստի ծավալը
  • Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
  • Գործնական չափումներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Բնական թվերի  բաժանելիությունը

  • Բնական թվի բաժանարարներն ու բազմապատիկները
  • Բաժանելիության հայտանիշներ, թվերի  բաժանելիությունը 10-ի, 5-ի, 2-ի, 3-ի, 9-ի,4-ի:
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  • Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  • Պարզ և բաղադրյալ թվեր
  • Բաղադրյալ թվերի վերլուծումը պարզ արտադրիչների
  • Երկու թվերի  ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը` թվերը պարզ արտադրիչների վերլուծելով
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Սովորական կոտորակներ

  • Մաս և ամբողջ
  • Բաժիններ, բաժինների գումար, սովորական կոտորակներ
  • Սովորական կոտորակների հավասարության պայմանը
  • Սովորական կոտորակների ընդհանուր հայտարար բերելը
  • Կոտորակների համեմատումը
  • Կոտորակների գումարումը
  • Կոտորակների հանումը
  • Կոտորակների բազմապատկումը
  • Կոտորակների բաժանումը
  • Փոխհակադարձ կոտորակներ
  • Թվաբանական օրենքները կոտորակների գումարման համար
  • Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար
  • Տեղափոխական և զուգորդական օրենքները կոտորակների բազմապատկման համար
  • Գումարման և հանման նկատմամբ  բազմապատկման բաշխական օրենքը  կոտորակների համար
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Խառը թվեր

  • Խառը թվեր
  • Խառը թվերի համեմատումը
  • Թվաբանական գործողություններ խառը թվերով
  • Մակերեսների ու ծավալների հաշվումը և խառը թվերը
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի միջոցով։

Հետաքրքրաշարժ խնդիրներ

  • Հետաքրքրաշարժ խնդիրների լուծում
  • Ոչ ստանդարտ խնդիրների լուծում

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s