Վայր՝
առցանց հարթակ
Մասնակիցներ՝
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին
Այս շաբաթ միասին կիրականացնենք սովորողների ընտրությամբ գործունեության ընտանեկան ստուգատեսային նախագիծը․
Ընթացքը՝
Հարցազրույցը տեսաձայնագրեք կամ պատրաստեք ռադիոնյութ։
Սիրելի սովորողներ առաջարկում եմ իրականացնել լրագրողական փոքրիկ հետազոտություն մաթեմատիկայից։ Կիրականացնեք հարցազրույց ձեր ծնողներից, տատիկ պապիկներից կամ այլ ազգականներից որևէ մեկի հետ։
Հարցաշար․
- Պատմե’ք ձեր դպրոցական տարիների խենթություններից։
- Պատմե՛ք ձեր դպրոցական տարիների մաթեմատիկայի ուսուցչից։ Ինչպիսի՞ն է նա եղել: Ին՞չ եք հիշում իրենից: Ինչպե՞ս են անցել մաթեմատիկայի դասերը։
- Կա այնպիսի խնդիր, որը դպրոցական տարիներից մինչ օրս հիշում եք։ Եթե այո ներկայացրե՛ք։
- Փոքրիկ լրագրող այս վերջին հարցը դու պետք է ընտրես։ Առաջարկի՛ր լուծել բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամանակ լուծած և քեզ ամենից շատ դուր եկած մեկ խնդիր (նաև կարող ես առաջարկել քո ստեղծած խնդիրներից)։
Արևմտյան դպրոց-պարտեզ՝ 14։20
Հարավային դպրոց պարտեզ՝ 16։30