Արևմտյան դպրոց-պարտեզ՝ 14։20
Հարավային դպրոց պարտեզ՝ 16։30
Քննարկվող նյութեր․
-
«Հետաքրքրաշարժ խնդիրներ մեր տանը» նախագծի առաջադրանքների քննարկում։
Խնդիր 1։ 86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։
Խնդիր 2։ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։
Խնդիր 3։ Հեծանվորդն ու հետիոտնը գյուղից քաղաք միաժամանակ շարժվեցին։ 2ժ հետո նրանց միջև հեռավորությունն ինչպիսի՞ն կլինի, եթե հեծանվորդը ժամում 7կմ ավելի էր անցնում, քան հետիոտնը։
Խնդիր 4։ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։
Խնդիր 5։ Քառակուսու կողմը 15մ է։ Քառակուսու մի կողմը 9մ-ով փոքրացնենք, մյուսը՝ 12մ-ով։ Գտե՛ք ստացված ուղղանյան մակերեսը։
-
Լրացուցիչ խնդիրների քննարկում։
Խնդիր 6։ Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։