Վայր՝
առցանց հարթակ
Մասնակիցներ՝
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին
Սիրելի սովորողերի եկեք միասին իրականացնենք «Հետաքրքրաշարժ խնդիրներ մեր տանը» նախագիծը։ Պատրաստում ենք տեսանյութ կամ ռադիոնյութ, որի միջոցով ներկայացնում ենք խնդիրների լուծման մեր տարբերակները։
Խնդիր 1։ 86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի։
Խնդիր 2։ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։
Խնդիր 3։ Հեծանվորդն ու հետիոտնը գյուղից քաղաք միաժամանակ շարժվեցին։ 2ժ հետո նրանց միջև հեռավորությունն ինչպիսի՞ն կլինի, եթե հեծանվորդը ժամում 7կմ ավելի էր անցնում, քան հետիոտնը։
Խնդիր 4։ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։
Խնդիր 5։ Քառակուսու կողմը 15մ է։ Քառակուսու մի կողմը 9մ-ով փոքրացնենք, մյուսը՝ 12մ-ով։ Գտե՛ք ստացված ուղղանյան մակերեսը։
- Շարունակում ենք ՝ «Լուցկին նաև խաղալի՞ք է» նախագիծը։
- Լրացուցիչ առաջադրանքներ
- Տեսազանգեր