Վայր՝
առցանց հարթակ
Մասնակիցներ՝
- Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
- Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով ani-mirzoyan@mskh.am էլ․ հասցեին:
Ժամկետը՝
Ապրիլի 13-17
Աշխատանքի արդյունքները լուսանկարում ենք, ովքեր ցանկանում են կարող են տեսաֆիլմ պատրաստել․
Սիրելի սովորողներ գիտեմ, թե ինչքան շատ եք սիրում խաղալ։ Այս շաբաթ առաջարկում եմ մեր սիրելի խաղերով սովորենք մաթեմատիկա և ստեղծեք մաթեմատիկայի մի փոքրիկ անկյուն։ Խաղերը տարբեր կարող են լինել՝ ձեր սիրելի լեգոների, «Ունո» խաղի քարտերի, «Դոմինո» խաղի խաղաքարերի օգնությամբ կամ այլ ձեր սիրելի խաղի խաղաքարերի օգնությամբ պատրաստենք երկրաչափական պատկերներ։ Արդյունքում կստեղծեք ձեր մաթեմատիկական թանգարանը։ Որպես օրինակ կարող եք դիտել նկարները։ Կսպասեմ ձեր ֆոտոպատումներին, ովքեր ցանկանում են կարող են տեսաֆիլմ պատրաստել։
Փորձեք լուծել հետևյալ խնդիրները․
1․ Որտե՞ղ պետք է դնել ավելորդ լուցկին, որպեսզի հավասարությունը լինի ճիշտ։
2․ Ունենք 5 գույնի մատիտ։ Քանի՞ հնարավոր եղանակուվ կարող ենք ներկել նկարում պատկերված ՀՀ մարզերը այնպես, որ իրար հարևան մարզերը լինեն տարբեր գույնի։
Իսկ հիմա առաջարկում եմ դիտել իմ պատրաստած խաղ-տեսադասը։
Լրացուցիչ առաջադրանքներ
Տեսադասեր՝
Չորեքշաբթի-14։20-15։00
Հինգշաբթի-16։30-17։30