Կրթահամալիրում շարունակվում է հեռավար բնականոն ուսումնական գործունեությունը։ Օրս կազմակերպում եմ ըստ անհատական աշխատաժամանակիս։ Առցանց հարթակում սովորողներին ծանոթացրեցի շաբաթվա աշխատանքային նախագծին։ Շաբաթվա ընթացքում Արևմտյան և Հարավային դպրոցի բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների հետ իրականացրեցի մոգական զատիկները ընտանեկան միջավայրում նախագիծը։ Օրվա մի որոշ ժամանակահատված տրամադրում էի Արևելյան դպրոց-պարտեզի 4-5 դասարանների սովորողների բլոգների դիտարկումներիս։ Ազատ ժամանակ այս շաբաթ խոհանոցային հմտություններս բացահայտեցի, օգտվելով սովորողների ներկայացրած հետաքրքիր բաղադրատոմսերից․․․