Ինքնամեկուսացման ժամանակ օրս կազմակերպում եմ ըստ անհատական աշխատաժամանակիս։
Ուրախ գարնանայի շաբաթս սկսեցի բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության դասընթացով։ Առցանց հարթակում սվորողներին ծանոթացրեցի մեր շաբաթվա անելիքների հետ։ Շաբաթվա ընթացքում իրականացրեցի երկրաչափական պատկերների ֆլեշմոբ։ Սովորողների հետ պատրաստեցինք ռադիոթողարկումներ և տեսանյութեր մաթեմատիկա TV-ի համար։ Կատարեցի Արևելյան դպրոց-պարտեզի 4-5 դասարանի սովորողների բլոգների դիտարկումներ։ Օրվա որոշ ժամանակահատված տրամադրում եմ ֆլեշմոբային խնդիրներ լուծելով։ Տնային կալանքի պայմաններում շատ ժամանակ եմ անցկացնում մեծ եղբորս հետ։ Երեկոյան ժամերին ֆիլմեր ենք դիտում, հիշում մեզ հետ կատարված զվարճալի պատմություններ․․․