Posted in Մասնագիտական ուսուցում (բրուտագործություն), Դիպլոմային աշխատանք

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Կավե զարդարանք

Ուսանող՝   Անի Միրզոյան

Ղեկավար՝   Թերեզա Թումանյան

Բովանդակություն

  • Ներածություն
  • Խեցեգործություն
  • Կավագործությունը Հայաստանում
  • Կավի տեակները
  • Գործնական աշխատանք
  • Եզրակացություն

Ներածություն

Դիպլոմային աշխատանքի սկզբում նեկայացվում է որոշ տեղեկություններ խեցեգործության մասին։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում։  Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերի, դաջվածքների, հիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։ Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե արձանիկները:

Խեցեգործություն

Խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, դաջախեցիներ (կնիքներ) և այլն:

Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում, մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են հում, ապա՝ թրծած աղյուսը, ջնարակված և հախճապատ սալիկները: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) պատրաստում էին սպասք, որով մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվել է ճենապակետիպ իրերի, հետագայում՝ նաև մաքուր ճենապակու արտադրությունը:

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. VII հազարամյակի քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը, իսկ III հազարամյակում մետաղամշակման զարգացմամբ առաջացել է կրակարանների, ձուլման կաղապարների կիրառման անհրաժեշտությունը: Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները:

Հայերի խեցեղեն արտադրանքը զարդարել է եկեղեցիներ,  մզկիթներ, պալատներ, արտահանվել Եվրոպա: Հայաստանում մինչև 1950-ական թվականները շուկայի մատակարարը ժողովրդական բրուտագործ վարպետներն էին. կրկնում էին դարերի ընթացքում մշակված  խեցեղեն իրերի ձևերը: Հետագայում Երևանում կառուցվեցին հախճապակու, Արտաշատում՝ բրուտախեցեգործական, ճենապակու գործարաններ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա) բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին:

Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության։ Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված։ Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ ճենապակի, հախճապակի) խեցեղեն։ Խեցեգործության հիմնական հումքը կավն է և կաոլինը։ Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են դաշտային սպաթները և քվարցը։

Ըստ պատրաստման եղանակի խեցե զանգվածները լինում են

  • փոշենման
  • պլաստիկ
  • հեղուկ

Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից։ Պարզ ձև ունեցող շինվածքները (հրակայուն աղյուս, երեսպատման սալիկներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում։ Որմնանյութերը (աղյուս, երեսպատման սալիկներ, կղմինդր) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում։ Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում։ Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը։ Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը։ Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը թրծումից առաջ պատում են ջնարակով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000 — 1400 °C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ։

Կավագործությունը Հայաստանում

Մ.թ.ա V-IV դարերից մեզ հասել են լավ թրծված կավից պատրաստված բաց գույնի (մոխրագույն, կարմրավուն, սրճագույն) սափորներ։ Սրանք հարթ հատակով, ուռուցիկ իրանով, գլանաձև վզով և շեփորաձև պսակով անոթներ են, աղեղնաձև երկար կանթերով։ Դրսի կողմից կանթերը տարբեր տեսակի զարդեր ունեն։ Անոթների մեծ մասը դրգի վրա է պատրաստված։ Ընդհանուր առմամբ այդ սափորները իրենց ձևերով և կերպարով տարբերվում են նախորդ՝ երկաթի դարի կավանոթներից, սակայն որոշ հատկանիշներով, հատկապես կանթերի զարդերով, այնուամենայնիվ, կապվում են նրանց հետ։

Մշակութային հետաքրքիր կապեր է դրսևորվում երկկանթանի սափորաձև մի անոթ, հարթ հատակով, դեպի վերև լայնացող իրանով, բարձր պսակով նարնջագույն արտաքինով։ Ուրարտական խեցեգործության հայտնի է անոթների այս տիպը (Արինբերդ և Կարմիր-բլուր), մի հանգամանք, որն ակնարկում է վաղ հայկական խեցեգործության այս ձևի հին ակունքների մասին։ Դրա հետ մեկտեղ նման անոթների ավելի զարգացած ձևերը գերիշխում էին աքեմենյան ժամանակաշրջանի գեղարվեստական մետաղագործության մեջ։ Այդ երևում է պատահական բազմաթիվ հայտաբերումներից, ինչպես և Պերսեպոլիսի բարձրաքանդակներից։

Գնդաձև երկու փոքր «հաղորդակցվող» կճուճներից կազմված անոթը, որը ևս իր նմաններն ունի ուրարտական նյութերի մեջ, հատկապես հետաքրքիր է կարմրավուն և մուգ սրճագույն իր զարդերով՝ բաց ֆոնի վրա։ Այս զարդերը Հայաստանի վաղ շրջանների գունազարդ խեցեղենի ուշ արձագանքն են թվում, որով այդ անոթը թերևս կարելի է կապող օղակ համարել ուրարտական և հելլենիստական ժամանակաշրջանի գունազարդ կավանոթների միջև։ Նույն վաղ հայկական շրջանին պատկանող կավե ըմպանակները կորագիծ հատակ ունեն և ընդգծված անցնում դեպի բարձր, լայնացող պսակը։ Այս տիպի անոթները աքեմենյան և հետագա դարաշրջաններում լայն տարածում են գտել ընդարձակ տերիտորայի վրա՝ Փոքր Ասիա, Անդրկովկաս, Պարսկաստան։ Սրանք ամենայն հավանականությամբ հին արևելյան ծագում ունեն և կապվում են Ասորեստանի և Ուրարտուի մշակույթի հետ։

Կավի տեակները

Երկրի վրա կավը հայտնաբերվում է տեսակների լայն տեսականի, որոնք տարբեր են կազմի, բնութագրերի և նույնիսկ գույնի տեսքով: Նյութի գույնը կախված է քիմիական կազմից: Կավը կարող է լինել սպիտակ, դեղին, կարմիր, կապույտ, մոխրագույն, շագանակագույն, կանաչ և նույնիսկ սև: Կավե սորտերը առանձնանում են տարբեր բնութագրերի համաձայն ՝ պլաստիկություն, ճարպկություն, դիմակայունություն, չորացման նկատմամբ զգայունություն և այլն:

Հետևյալ տեսակները գոյություն ունեն.

  • բենթոնիտ  — այն օգտագործվում է հիմնականում բուսական ճարպերի, նավթամթերքների մաքրման համար, հորատանցքերի հորատման գործընթացում, ավելի հաճախ ՝ ձուլվածքների ձուլման արտադրության մեջ:
  • բնական կարմիր  — պարունակում է շատ երկաթ, բարձր առաձգականությունը թույլ է տալիս այն օգտագործել կավե սալերի հետ աշխատելու կամ փոքր քանդակների մոդելավորման համար:
  • այրվել է  — տարբերվում է ավելացված երկարակեցության մեջ.
  • հղկող  — օգտագործվում է մետաղի փայլեցնող գրությունների համար;
  • շինություն  — հարմար է հիմնադրամների, կույր տարածքների և ականանետերի համար.
  • կերամիկական  — օգտագործվում է ուտեստների և դեկորատիվ արտադրանքների արտադրության համար.
  • փոշի  — հարմար է տարբեր լուծումների և խառնուրդների պատրաստման համար.
  • հրակայուն  — հարմար է հրակայուն աղյուսների արտադրության համար.
  • մոնտորիլոնիտ  — Այն օգտագործվում է որպես սպիտակեցնող նյութեր մելանման, օշարակների, գարեջրի, գինիների, մրգահյութերի, բուսական յուղերի, նավթամթերքների մաքրման համար, որպես օճառների հավելում ՝ բարձրացնելով դրանց որակը. նաև բուժիչ հաբերի և վնասատուների դեմ պայքարի գյուղատնտեսական արտադրանքների արտադրության մեջ.
  • կրակ  — այն հաճախ օգտագործվում է շենքերի արտաքին հարդարման համար: Խառնուրդը պատրաստվում է փոշու վրա ջուր ավելացնելով: Theանկալի հետևողականությունը ստանալու համար պնդվում է երեք օր ՝ պարբերաբար խառնելով և այլն:

Գործնական աշխատանք

Ստեղծագործական աշխատանքները իրականացրել եմ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Քոլեջում և Մայր դպրոցում։ Ինձ հետ միասին ֆիզիկական միջավայրում ստեղծագործում են Արմինե Մովսիսյանը և Անի Ենգոյանը։

Մեր ստեղծագործական աշխատանքների սկզբում ընկեր Մովսեսը և ընկեր Թերեզան մեզ ներկայացրեցին կավի հետ աշխատելու ընթացքը․

  • Հունցել կավը
  • Աշխատանքի ստեղծում
  • Հաղկաթղթով հարթեցում
  • Առաջին թրծում
  • Ներկում
  • Երկրորդ թրծում

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում մեկնարկել է փառատոնային շրջանը և ստեղծագործական թեմատիկան՝ «Սասնա ծռեր» էպոսն է։ Այդ պատճառով մեր աշխատանքների մի մասը ժայռապատկերների փորագրումով ենք ստեղծել։

Առաջին աշխատանքը ափսեների ստեղծումն էր։

100521585_181930729780490_6970181151981830144_n

104215555_563285697714228_7219252681374388397_n

105707863_2701682710061391_411136528774243494_n

2b81b3d6-2d03-4206-96ad-786bbf26029b

Ես և իմ ընկեր Ենգոյան Անին որոշեցինք պատրաստել փոքրիկ տեսանյութ, որտեղ ներկայացնում ենք մեկ ափսեյի ստեղծման ընթացքը․

Հետո սովորոցինք պատրաստել բաժակներ։

100893448_278648656515771_483636991389335552_n

105342483_714164306014658_3990891938902570456_n

Հաջորդ ստեղծագործական աշխատանքը թեյնիկների պատրաստումն էր։

105998829_1227650007622332_5142125724496564881_n

Աշխատանքներիս առաջին իսկ օրվանից տպավորված եմ եղել կավե զարդերի պտրաստման ընթացքով։ Մանրակրկիտ, միևնույն ժամանակ շատ հաճելի և հանգստացնող աշխատանք է։

 

Մայր դպրոցի փառատոնային պուրակում իրականացնում ենք մեր աշխատանքների ներկման գործընթացը։ Դա էլ մի առանձին աշխարհ էր։

Երբ մաթեմատիկիս մասնագիտությունը համեմատում եմ այս մասնագիտությանս հետ մի կարևոր նմանություն եմ տեսնում։ Երկու դեպքում էլ վերջնարդյունքին հասնելիս մի մեծ հպարտություն ես զգում, որ դա կարողացար անել։ Եվ անցնում ավելի բարդ խնդիր լուծելուն- աշխատանք ստեղծելուն։

Եզրակացություն

Կավագործությունը Հայաստանում հայտնի է դեռևս շատ հին ժամանակներից։ Ուսումնասիրելով կավագործություը սովորեցի կավի հետ ճիշտ աշխատել։ Քանդակագործների ու շինարարների սիրելի նյութի՝ կավի հետ  աշխատանքս կարող եք տեսնել այսեղ։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s