Posted in Հոդվածներ

Մանկավարժական հոդված․ 2019-2020 ուս․ տարի

1

խմբագրվում է․․․

Ես Անի Միրզոյանն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսել եմ աշխատել 2019-2020 ուսումնկական տարվանից՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: 2019-2020 ուսումնկական տարում աշխատել եմ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ։  Աշխատանքային տարվա սկզբում ներկայացել եմ երկարացված օրվա ծրագրով, որով պետք է աշխատեի ամբողջ տարին։ Որպես մանկավաժական պրակտիկա  շաբաթական մեկ օր ունենում ենք երկարացված օրվա կազմակերպիչների  բազմապիսի թեմաներով  սեմինար պարապմունքներ։ Հեռավար-առցանց ուսուցման օրերին նույնպես մեր սեմինարները շարունակվում են, այս անգամ արդեն առցանց հարթակում։

Յուրաքանչյուր շաբաթ պատրաստում եմ իմ անլիքների պլանը, որտեղ ըստ ժամերի ներկայացնում եմ այն նախագծերը որոնք պետք է իրականացնեմ ճամբարականների հետ։ Աշխատանքները լուսաբանելու համար նախագծերի իրականացման ընթացքում ճամբարականների հետ տեսագրում-ձայնագրում ենք մեզ և ստանում նոր մեդիանյութեր։ Երկարօրյա ծրագրում կարևորելով ստեղծագործական աշխատանքը յուրաքանչյուր ամսվա սկզբում ներկայացնում եմ նախագծերի փաթեթ, որոնք նախատեսում եմ իրականացնել սովորողնեիր հետ։ Իսկ ահա ամսվա ավարտին ներկայացնում եմ այդ նախագծերի հաշվետվությունները։ Կարող եք ծանոթանալ․

Ճամբարականների համար ներկայացված  նախագծերից մեկն էլ երկարացված օրվա ռադիոն է։ Ռադիոյի եթերներում ճամբարականները ըստ թեմաների իրականցնում են հետազոտական աշխատանք և ստեղծում ռադիո։ Ճամբարականների սիրված թեմաներից է հարցազրույցները, ահա մեր թողարկումներից․

Կրթահամալիրի ամենասիրելի զբաղմունքներիցս է ճամփորդելը։Մուտքի ճամբարի ժամանակ երկու բացահայտումներով լի օր եմ ունեցել Արատեսում․

Մասնակցել եմ մի շարք ուսումնական ճամփորդությունների։ Կարծում եմ, որ երեխաներին ճանաչելու համար ամենակարևոր պայմաններից մեկը ճամփորդելն է։ Սովորողների հետ ճամփորդել եմ․

Ձմեռային մարզական խաղերի ժամանակ կազմակերպել եմ ուսումնական ճամփորդություն երկարացված օրվա ճամբարականների խմբով։  Ներկայացել եմ ճամփորդական նախագծով ձմեռային մարզական խաղեր՝ դեպի Կոտայքի Մարզ, Զառ գյուղ։

Հաշվի առնելով, որ սովորողը առավոտից գտնվում է դպրոցում կարևորում եմ երկարացված օրը կազմակերպել այլ միջավայրում։ Եղանակի բարենպաստ պայմաններում ճամբարականների օրը կազմակերպում եմ բակում։ Խաղում ենք բազմաթիվ բակային խաղեր՝ ֆուտբոլ, հալամուլա և այլ խաղեր։ Շուրջտարյա նախագծերի շրջանակում այցելում ենք ագարակ, զբաղվում ենք շրջակա միջավայրի պահպանմամբ ։

Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզներում ղեկավարում եմ բանավոր մաթեմատիկայի 4-5 դասարանների ընտրությամբ գործունեության խմբերը։

Աշխատանքային տարվա սկզբում ներկայացել եմ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագրով։ Մասնագիտությամբ լինելով մաթեմատիկ, տարվա ընթացում ունեցել եմ մասնագիտական մեծ ձեռքբերումներ։ Մեծ կարևորություն եմ տալիս համագործակցային նախագծերին։ Դասավանդելով երկու դպրոցներում կարողանում եմ իրականացնել համագործակցային նախագծեր ընտրությամբ գործունեության խմբերի միջև։ Սովորողների հետ իրականացրել ենք մի շարք չափումներ․

  • Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ Կատարում ենք չափումներ նախագծի շրջանակներում կատարեցինք մի շարք չափումներ Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզներում։
  • Հանրային աուդիտ նախագծի շրջանակներում բանավոր մաթեմատիկայի ընտրության դասընթացի մանակիցների հետ Արևմտյան դպրոց-պարտեզի նկուղային տարածքների փոփոխության աուդիտ իրականացրեցինք։

Վարում եմ Մաթեմատիկա TV էջը, որտեղ տարբեր նախածերով ներկայանում են բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները։ Մասնակցել եմ մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերի կազմման գործընթացին։ Կազմել եմ 2019թ-ի դեկտեմբեր և 2020թ-ի փետրվար ամիսների ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խնդիրները։

Ստեղծված իրավիճակում կրթահամալիրը մարտի սկզբից իրականացնում է հեռավար-առցանց ուսուցում։ Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի աշխատանքները նույնպես տեղափոխվեցին առցանց հարթակ։ Հեռավար առցանց ուսուցման հարթակը թույլ է տալիս երեխային ինքնակրթվել։ Սովորողներին ներկայանում եմ հեռավար-առցանց ուսուցման հետևյալ նախագծերով։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s