Շարունակում ենք «Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին» նախագիծը։ Այս անգամ ներկայանում է բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորող՝ Ստեփան Իլոյանը։ Նա մեզ ներկայացրեց Արքիմեդեսի մասին տեղեկություններ։
Լեգենդները պատմում են, որ Արքիմեդեսը հաճախ մոռանում էր ուտելու մասին, երկար ժամանակ չէր լողանում և ամենուրեք պատրաստ էր գծագրել. փոշու մեջ, ավազի վրա, մոխրի մեջ, նույնիսկ իր սեփական մարմնի վրա։ Մի անգամ լողանալու ժամանակ նրա մոտ հանկարծ միտք է ծագում այն հրող ուժի մասին, որը դուրս է մղում մարմինը հեղուկի միջից և, մոռանալով ամեն ինչի մասին, մերկ, վազում է Սիրակուզայի փողոցով հաղթական աղաղակելով «Էվրիկա» (Ես գտա)․․․