1․ Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ․ ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ․ ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։
2. Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում:
3. Առաջին պահեստում երկու անգամ ավելի շատ քարածուխ կա, քան երկրորդ պահեստում: Երբ առաջին պահեստ բերեցին 50տ, իսկ երկրորդ պահեստ 125տ քարածուխ, ապա երկու պահեստներում եղած քարածուխերի քանակը հավասարվեց: Պարզել, թե քանի՞ տ քարածուխ դարձավ երկու պահեստներում միասին:
4. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա:
5. Առաջին սեղանին 27 հատով ավել գրիչ կա, քան երկրորդ սեղանին: Առաջին սեղանից 6 գրիչ տեղափոխեցին երկրորդ սեղան: Առաջին սեղանի վրա քանի՞ հատ ավել գրիչ կլինի երկրորդ սեղանի համեմատ:
6. Երեք թվերի գումարը 132 է, իսկ նրանցից առաջինը երկրորդից 4 անգամ մեծ է: Գտնել այդ թվերը, եթե առաջին և երկրորդ թվերի գումարը 10-ի բաժանելիս ստացվում է 3:
7․ Հաշվել արտահայտության արժեքը:
((70−55) : 5+7) : (60 : 5−7)
8․ Քանի եռանկյուն կա նկարում։