Գործնական աշխատանք
Գործնական աշխատանքը կարող եք կատարել ձեր ընտանիքի անդամների հետ միասին։
Ֆոտոշարքը պարտադիր է, որպեսզի տեսանելի լինի, որ աշխատանքը դուք եք կատարել։ Կարող եք պատրաստել նաև տեսաֆիլմ։
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Մարտի 2-6
Մասնակիցներ՝ բանավոր մաթեմատիկայի խմբեր
Նախագծի նպատակը՝
- Սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
- Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Գործնական կարողությունների զարգացում
Ընթացքը․
- Չափերիզի(մետրի) միջոցով չափեք ձեր հյուրասենյակի երկարությունը և լայնությունը։
- Հաշվեք ձեր հյուրասենյակի հատակի մակերեսը։
- Հաշվեք ձեր տան ապակիների քանակը
- Չափերիզի(մետրի) միջոցով չափեք մի քանի ապակու երկարությունը և լայնությունը։
- Հաշվեք այդ ապակիների պարագծերը և մակերեսները
- Կազմեք խնդիրներ ըստ չափումների (ամենաքիչը 3 խնդիր)
Արդյունքները՝
Ֆոտոշարքը պարտադիր է, որպեսզի տեսանելի լինի, որ աշխատանքը դուք եք կատարել։ Կարող եք պատրաստել նաև տեսաֆիլմ։