Posted in Ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկա

17.02.2020-18.02.2020

1. Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25 սոսի, իսկ նրանցից յուրաքանչյուր երկուսի միջև՝ հասմիկի 2 թուփ։ Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին։

նկարում ենք paint ծրագրով

2. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։

3. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։

4. Երեք թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։ Գտեք այդ թվերը։

5․ Դասարանի բոլոր 15 աշակերտները գիտեն անգլերեն կամ ռուսերեն։ Նրանցից 10-ը գիտի անգլերեն, 8-ը՝ և՛ անգլերեն, և՛ ռուսերեն։

1․ Քանի՞ աշակերտ գիտի անգլերեն, բայց չգիտի ռուսերեն։ 

2․ Քանի՞ աշակերտ գիտի ռուսերեն, բայց չգիտի անգլերեն։

3․ Քանի՞ աշակերտ գիտի ռուսերեն։

4․ Քանի՞ աշակերտ գիտի անգլերեն և ռուսերեն լեզուներից միայն մեկը։

6․ Առաջին տարում դաշտի յուրաքանչյուր հեկտարից հավաքեցին 25 ցենտներ ցորեն, ընդհանուր՝ 350 ցենտներ։ Երկրորդ տարում դաշտի մակերեսը ընդլայնեցին 1 հեկտարով, սակայն յուրաքանչյուր հեկտարից հավաքեցին 4 ցենտներ պակաս ցորեն։

1․ Առաջին տարում քանի՞ հեկտար էին ցանել։

2․ Երկրորդ տարում քանի՞ ցենտներ ցորեն հավաքեցին յուրաքանչյուր հեկտարից։

3․ Երկրորդ տարում քանի՞ ցենտներ ցորե հավաքեցին ամբողջ դաշտից։

7. Չափման միավորներ

8․ Տեսանյութ

Թումանյանական օրեր․․․

Լրացուցիչ առաջադրանքներ

 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s