Քառյակ
Հայկական հետաքրքրաշարժ խաղ՝ հայերեն և անգլերեն:
Տուփի մեջ Հայաստանի եկեղեցիներին, նկարիչներին, երաժիշտներին, գետերին, հանգստի վայրերին, հայկական ուտեստներին, այլ կերպ ասած՝ հայկական մշակույթին վերաբերող խաղաքարտեր են:
Խաղի ընթացքում հարկավոր է հավաքել որքան հնարավոր է շատ «քառյակ»: Միևնույն թեմային պատկանող 4 քարտեր🍏🍇🍐🍎: Օրինակ՝ «մրգեր» քառյակը ներառում է «ծիրանը», «դեղձը», «նուռը» և «խաղողը»: