Posted in Ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկա

12․02․2020-13․02․2020

1. Հողամասում ցանված էր 120կգ եգիպտացորեն։ Կարտոֆիլ ցանել էին եգիպտացորենից 5 անգամ պակաս, իսկ ցորեն՝ 3 անգամ պակաս, քան կարտոֆիլն ու եգիպտացորենը միասին։ Ինչքա՞ն ցորեն էր ցանված հողամասում։

 

2․ Երեք գրադարակներում դրված են համապատասխանաբար 42, 26 և 37 գիրք։ Առաջին գրադարակից 7 գիրք տեղափոխել են երկրորդը։ Քանի՞ գիրք պետք է երկրորդ գրադարակը տեղափոխել երրորդից, որպեսզի երեք գրադարակներում հավասար քանակներով գրքեր լինեն։

 

3. Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3 կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։

 

4. 2 գյուղացի 4 ժամում միասին հավաքում են 64 կգ խնձոր: Քանի՞ ժամում կհավաքեն 96 կգ խնձորը, եթե այգում միաժամանակ աշխատեն 4 գյուղացիներ:

5. “Ներկիր ինքդ” ալբոմն արժե 1390 դրամ։ Շողերի մայրիկը ցանկանում է վճարել մանրադրամներով։ Ո՞ր մանրադրամներից որքան պետք է վերցնի, որպեսզի մանրադրամների քանակը լինի նվազագույնը։

Հայաստանում կան հետևյալ մանրադրամները․ 10դր, 20դր, 50դր, 100դր, 200դր և 500դր։

 

6. 

Պատկերիր ուղիղ։

Պատկերիր երեք ուղիղ այնպես, որ նրանք հատվեն 1 կետում։

Տարեք ուղիղ և նրա վրա նշեք 3 կետ։ Քանի՞ հատված է ստացվում ուղղի վրա։

Պատկերիր ուղղի վրա գտնվող 3 կետ և չգտնվող 1 կետ։ Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ։ Քանի՞ ուղիղ է ստացվում։

Նկարում պատկերված է ուղիղ և նրա վրա նշված են A, B, C և D կետերը։ Գրեք բոլոր այն հատվածները, որոնց վրա գտնվում է C կետը։

Screenshot_1

7. Տեսանյութ

Լրացուցիչ առաջադրանքներ

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s