10․02․2020-11․02․2020
1․Մեքենան առաջին օրն անցել է 115 կմ, երկրորդ օրը՝ 15 կմ-ով ավելի։ Երրորդ օրը մեքենան անցել է 10 կմ-ով ավելի քան առաջին երկու օրերում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։
2․ Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց։ Քանի՞ մետր գործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար։
3․ Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որոնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։
4․ Աղջիկը 2 տարեկան է։ Հայրը նրանից մեծ է 30 տարով։ Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից։ Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց։
5․ Երկու տուփում միասին կա 37 մատիտ: Պարզել, թե որքա՞ն մատիտ կա տուփերից յուրաքանչյուրում, եթե հայտնի է, որ առաջին տուփում կա երկրորդ տուփի մատիտների քանակի կեսից 4-ով ավելի մատիտ:
6․ Ռոբերտը մտապահել է 4 թիվ, որոնց գումարը 99 է։ Բանից պարզվում է, որ եթե այդ թվերից մեկը փոքրացնեն 2-ով, մյուսը մեծացնեն 2-ով, երրորդը փոքրացնեն 2 անգամ, իսկ չորրորդը մեծացնեն 2 անգամ, ապա ստացված բնական թվերի գումարը միևնույնն է կմնա 99։ Ի՞նչ թվեր կարող էր մտապահած լինել Ռոբերտը։
7. Կատարել գործողությունները
ստուգել պատասխանները
8․ Տեսանյութ
Լրացուցիչ առաջադրանքներ