Posted in Խնդիրների փաթեթ

Լրացուցիչ առաջադրանքներ

21․ 24մ երկարությամբ գնացքը 48 մետր երկարությամբ կամուրջի վրայով անցնում է 18 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի բարակ սյան կողքով:

20․ Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 7 ժամ գնացքով անցան 640 կմ: Գտնել գնացքի արագությունը, եթե նրա արագությունը 5 կմ/ժ-ով ավելի մեծ էր ավտոմեքենայի արագությունից:

19․ Երբ Անուշը դպրոց է գնում ոտքով և վերադառնում ավտոբուսով, ամբողջ ճանապարհի վրա ծախսում է 1 ժամ 20 րոպե։ Երբ նա այդ նույն ճանապարհը գնում և վերադառնում է ավտոբուսով, ծախսում է 40 րոպե։ Անուշը քանի՞ րոպե կծախսի ճանապարհի վրա, եթե գնա և վերադառնա ոտքով։

18․ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

17․ Միքայելն, Անին և Կարենը միաժամանակ սկսեցին մրցել 100մ երկարություն ունեցող ուղիղ վազքուղով։ Երբ Անին տեղ հասավ, Կարենը նրանից 10մ էր հետ, իսկ երբ Կարենը տեղ հասավ, Միքայելը նրանից 10մ էր հետ։ Քանի՞ մետր էր Միքայելը հետ Անիից, երբ Անին տեղ հասավ։

16. Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,,0

15. Եթե անհայտ թվին գումարենք նրանից 7 անգամ մեծ թիվ, արդյունքից հանենք 198, ապա կստացվի 42։ Ի՞նչ թիվ են մտապահել։

14. Եթե Իրինայի ունեցած մատիտներին ավելացնենք դրանցից 2 անգամ շատ մատիտ, այնուհետև վերցնենք 17 հատը, նրա մոտ կմնա 94 մատիտ․ Քանի՞ մատիտ ունի Իրինան։

13. Մայրը գնեց խնձորներ և բաժանեց երեք երեխաների միջև։ Արսենին տվեց խնձորների կեսը և էլի կես խնձոր, Լիլիթին՝ մնացածի կեսը և էլի կես խնձոր, իսկ Դավիթին՝ մնացածի կեսը և վերջին կես խնձորը։ Յուրաքանչյուր երեխան քանի՞ խնձոր ստացավ ։

12․ Սեղմել հղման վրա, լրացնել թեստը, վերջում սեղմել SUBMIT կոճակը։

11. Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:  (48)

10․ Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում: (103)

9․ Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի երկարությունը, եթե նրա լայնությունը 18մ է։ (45մ)

8․ Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։ (25 տոկոսով)

7․ 15 բանվորներ կատարել են աշխատանքը 24 օրում։ Քանի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարենին 18 բանվորներ։  (20 օրում)

6․ Նույն արտադրողականությամբ աշխատող 6 տրակտոր 6 ժամում վարում է 6հա։

1․ Քանի՞ հեկտար կվարի այդպիսի 15 տրակտորը 8 ժամում։

2․ Այդպիսի քանի՞ տրակտոր է անհրաժեշտ, որպեսզի 3 ժամում վարեն 4 հա։

3․ Այդպիսի 5 տրակտորը քանի՞ ժամում կվարի 10 հա։

4․ Քանի՞ հեկտար կվարեն երկու անգամ մեծ արտադրողականություն ունեցող 9 տրակտորը 10 ժամում։

5. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

4․ Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա ընդամենը 100ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52 ընկույզ, երկրորդում և երրորդում ՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34, չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից ամեն մեկում։ (նկարում ենք paint ծրագրով)

3․ Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100մ 40սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

2․  Խնդիրներ

1․ Խնդիրներ 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s