Posted in Ընտրությամբ գործունեություն

Հունվարի 10-14 ներկայացրած խնդիրների լուծումները

05․02․2020-06․02․2020

1․ Դավիթը 10 միանման փուչիկ գնելու համար ծախսեց 200 դրամ ավելի, քան Անահիտը՝ այդպիսի 6 փուչիկ գնելու համար։ Որքա՞ն արժեր այդպիսի 3 միանման փուչիկը։

Լուծում։

Խնդիրի պայմանները կպատկերենք paint ծրագրով։ 

1

Նախ կգտնենք թե Դավիթը քանի ավել փուչիկ է գնել /10-6=4, 4 ավել փուչիկ/։Քանի որ Դավիթը միանման փուչիկ գնելու համար ծախսել էր Աննայից 200 դրամով ավել գումար, ուստի  իր գնած 4 ավել փուչիկների գումարը 200 դրամ է։

Հարց․ որքա՞ն  արժեր մեկ փուչիկը /200։4=50, մեկ փուչիկի արժեքը 50դրամ/ ։

Հարց․ որքա՞ն արժեր 3 միանման փուչիկը /3×50=150, 150 դրամ

Պատասխան՝ 150 դրամ:

2․ Մարիայի կարդացած գրքի էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 1200 թվանշան։ Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից։

Լուծում:

  • Քանի թվանշան կա բոլոր միանիշ թվերում։
  • Քանի թվանշան կա բոլոր  երկնիշ թվերում
  • Քանի թվանշան օգտագործեցինք գրքի 1-ից 99-ը էջը համարակալելիս
  • Քանի եռանիշ թվով էջեր ունի գիրքը
  • Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից

Քանի թվանշան կա բոլոր միանիշ թվերում /բոլոր միանիշ թվերը 9 հատ են, որում կա 9թվանշան/։

Քանի թվանշան կա բոլոր  երկնիշ թվերում /բոլոր երկնիշ թվերն են 90 հատ, քանի որ երկնիշ թիվը ունի 2 թվանշան, ուստիբոլոր երկնիշ թվերում կա 180 թվանշան/։

Քանի թվանշան օգտագործեցինք գրքի 1-ից 99-ը էջը համարակալելիս /9+180=189, 189 թվանշան/։

Քանի եռանիշ թվով էջեր ունի գիրքը /1200-189=1011, 1011:3=337, 337 էջ/

Քանի՞ էջից էր բաղկացած այդ գիրքը, եթե համարակալումը սկսում ենք 1-ից /9+90+337=436, գիրքը բաղկացած էր 436 էջից/։

Պատասխան․ 436

3․ Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակների համար արժե 500 դրամ, իսկ սովորողների համար՝ 200 դրամով էժան։ Որքա՞ն գումար պետք է վճարել 28 սովորողից կազմված ջոկատի համար, եթե ջոկատի դեպքում գործում են զեղչեր, այսինքն՝ յուրաքանչյուր 5 սովորողի դիմաց վճարում են 4 սովորողի տոմսի արժեքը։

Լուծում։

  • Գտի՛ր որքան է 1 սովորողի տոմսի արժեքը
  •  Paint ծրագրով պատկերի՛ր  28 սովորողի և յուրաքանչյուր 5-րդ սովորողին պատկերիր կարմիր գույնով
  • Հաշվի՛ր  քանի կարմիր գույով ներկված սովորող ունենք, որոնց համար տոմս չի վճարվել
  • Քանի՞ սովորողի համար է տոմս վճարվել
  • Որքա՞ն գումար պետք է վճարել

Կգտնենք որքան է 1 սովորողի տոմսի արժեքը /500-200=300/

Paint ծրագրով կպատկերենք 28 սովորողի և յուրաքանչյուր 5-րդ սովորողին կպատկերենք կարմիր գույնով․

Կհաշվենք քանի կարմիր գույով ներկված սովորող ունենք, որոնց համար տոմս չի վճարվել /5 սովորողի/։ Ապա քանի սովորողի համար է տոմս վճարվել /28-5=23/:

Եթե 1 սովորողի տոմսի արժեքը 300 դրամ է, ապա որքան կլինի 23 սովորողի տոմսի արճեքը /23×300=6900/

Պատասխան․ 6900

4․ Գործածվու՞մ է արդյոք  5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։

ամենափոքր հնգանիշ թիվը 10000-ն է որի գրառման մեջ չկա 5 թվանշան

ոչ չի գործածվում

Գործածվու՞մ է արդյոք  6 թվանշանը ամենամեծ վեցանիշ թվի գրառման մեջ։

ամենամեծ վեցանիշ թիվը 999999-ն է որի գրառման մեջ չկա 6 թվանշան

ոչ չի գործածվում

03․02․2020-04․02․2020

1․ Աննան ցանկանում էր գնել շոկոլադե սալիկ, որն արժեր 250 դրամ, բայց նրա մոտ կան միայն 200 դրամանոցներ, իսկ վաճառողը մանր չուներ։

  • Ամենաքիչը քանի՞ միանման շոկոլադե սալիկ պետք է գներ Աննան, որպեսզի նրան մանր վերադարձնելու կարիք չլիներ։
  • Աննան քանի՞ հատ 200 դրամանոց տվեց վաճառողին։

Լուծում։

Որն է ամենափոքր ընդհանուր բազմապատիկը /Ամենափոքր ընդհանուր բազմապատիկն այն ամենափոքր թիվն է, որը բաժանվում է տրված թվերից յուրաքանչյուրի վրա/։  Կգտնենք   200-ի և 250-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը /[200,250]=1000/։   

Քանի որ 200-ի և 250-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 1000-ն է, որը  բաժանելով 250-ի  վրա կստանանք 4։ ՈՒրեմն 4 հատ շոկոլադե սալիկ գնելը բավական է։

Աննան վաճառողին տվեց 5 հատ 200 դրամանոց, քանի որ 1000։200=5

  • Ամենաքիչը քանի՞ միանման շոկոլադե սալիկ պետք է գներ Աննան, որպեսզի նրան մանր վերադարձնելու կարիք չլիներ։ /4 հատ շոկոլադե սալիկ/
  • Աննան քանի՞ հատ 200 դրամանոց տվեց վաճառողին։ /5 հատ/ 

 

2․ Եթե Արամի մտապահած թվի կեսի կեսին ավելացնենք 1, արդյունքը հնգապատկենք, կստանանք Սոնայի մտապահած թիվը։ Կռահիր Արամի մտապահած թիվը, եթե Սոնայի մտապահած թիվը ամենափոքր զույգ երկնիշ թիվն է։

Լուծում։

Խնդիրի տվյալները կպատկերենք paint ծրագրով։ Արամի մտապահած թիվը պատկերենք աստղիկով։

2

  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ թիվը։
  • Ին՞չ է նշանակում թվի կեսի կես։
  • Գտիր Աստղիկը։

Լուծում։

Խնդիրի տվյալները կպատկերենք paint ծրագրով։Արամի մտապահած թիվը պատկերենք աստղիկով։  Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ թիվը /10/։ Գտնելով ամենափոքր զույգ երկնիշ թիվը կիմանանք, որ Սոնայի մտապահած թիվը 10-ն է։ Ին՞չ է նշանակում թվի կեսի կես  /նշանակում է, որ թիվը բաժանում ենք 4 հավասար մասի/։ Այսպիսով՝ հետևյալ քայլերի միջոցով /10։5=2, 2-1=1, 1*4=4/ կգտնենք աստղիկը (Արամի մտապահած թիվը):

Պատասխան. 4

3․  Մրգերով լի զամբյուղում 2 տեսակի միրգ կար։ Առնվազն քանի՞ միրգ պետք է վերցնենք այդ զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք նույն տեսակի գոնե երկու միրգ։

Լուծում։

Մրգերով լի զամբյուղում պատկերված են  2 տեսակի մրգեր մանուշակագույն և կարմիր գույներով։

4

  • Առնվազն քանի միրգ պետք է վերցնենք զամբյուղից որպիսի համոզված լինենք որ վերցրել ենք նույն տեսակի գոնե 2 միրգ։
  • Զամբյուղի միջից հանիր մրգերը բոլոր հնարավոր դեպքերով և պատկերիր paint ծրագրով   /մանուշակագույն և կարմիր գույներով/

Լուծում։

Կընտրենք գույներից մեկը, հետո մյուը, իսկ երրորդ գույնը ընտրելիս, որ գույնն էլ որ ընտրենք մեկ  կլինի նույն գույնի։ Ուստի առնվազն 3 միրգ պետք է ընտրի։

Զամբյուղի միջից հանիր մրգերը բոլոր հնարավոր դեպքերով և պատկերիր paint ծրագրով   /մանուշակագույն և կարմիր գույներով/

5

4․

  • Գրե՛ք այն ամենափոքր ութանիշ թիվը, որը չի փոխվում նրա թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։

11111111

  • Գրե՛ք այն ամենամեծ  յոթանիշ թիվը, որը չի փոխվում նրա թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։

9999999

5․ Տառը փոխարինի՛ր համապատասխան թվով և ստացիր ճիշտ հավասարություն։

  • (15+24)x2-a=70

  • 23xa-38=100

  • (67-a)x2=120

  • (256-a)+1=10

  • 20xa+ax15=625

Լուծում

  • (15+24)x2-a=70

15+24=39

39×2=78

78-70=8

(15+24)x2-8=70

  • 23xa-38=100

100+38=138

138:23=6

23×6-38=100

  • (67-a)x2=120

67×2=134

134-120=14

14:2=7

(67-7)x2=120

  • (256-a)+1=10

10-1=9

256-9=247

(256-247)+1=10

  • 20xa+ax15=625

20×20+15×15=625

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s