Ինչպե՞ս է յոդը գույն տալիս
Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականները համագործակցեցին 5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականների հետ։ Բնագիտական փորձեր նախագծի շրջանակներում իրականացրեցինք բագիտական հետևյալ փորձ՝
Ինչպե՞ս է յոդը գույն տալիս
Անհրաժեշտ նյութեր՝
1 հատ կարտոֆիլ
1 հատ խնձոր
Փորձի նկարագրությունը
Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք մասերի: Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք մուգ կապույտ հետք: Յոդը կաթեցնում ենք կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի հետք:
Փորձի ընթացքը տեսանյութում․