11.12.2019-12.12.2019
Խնդիրները նման են անցյալ դասաժամի խնդիրներին, բաժանումները կատարում ենք Word կամ Paint ծրագրերում։
1.Կատարել բաժանում։
11664։324=
3234։231=
142317:567=
219816:852=
2. Կատարել մնացորդով բաժանումը: Գտնել տրված թվերի մնացորդների գումարը։
1538։13=
52825։27=
3. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 7։
4. Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։
5. Հաշվիր արտահայտության արժեքը։
1) 435‧(6000-5978)+35400:(4345-4285)=
2) 350‧32+(5621-875):7=
6. Պարկում կա 9 կանաչ, 11 դեղին և 16 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։
7. Ուղղանկյան լայնությունը 16 սմ է, իսկ երկարությունը 3 անգամ մեծ է լայնությունից:
Գտիր այդ ուղղանկյան պարագիծը։
Գտիր այդ ուղղանկյան մակերեսը։
8. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։
9. Սկյուռիկը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։
10. Տեղադրելով մաթեմատիկական գործողության նշաններ, ստացի’ր հավասարություն:
2222=111
999=90
11. Դասարանի 30 սովորողներից 17-ը շախմատ խաղալ գիտի, 11-ը՝շաշկի, իսկ 7-ը գիտի խաղալ և՛ շախմատ, և՛շաշկի: Դասարանի աշակերտներից քանի՞սը չի խաղում ո՛չ շախմատ, ո՛չ շաշկի:
12.Դերձակը երեք տեսակ կտոր գնեց: Ընդ որում, առաջին տեսակից գնեց 35մ, երկրորդ տեսակից գնեց առաջինից 12մ-ով ավելի, երրորդը՝ երկրորդից 25 մ-ով ավելի: Քանի՞ մետր գնեց:
13. Արտադրամասում 800 լ մասուրի հյութից որոշ քանակ լցրին 3 լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ՝ ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:
14.

15. Փորձիր հորինել լաբիրինթ
17. Մաթեմատիկակն խաղ