04․12․2019-05․12․2019
1․ Գտնել ամենամեծ հնգանիիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։
2․Համեմատե՛ք հետևյալ թվերը։
ա) 2367894 և 2367994
բ) 13456 և 53456
գ) 8935487և 25789
դ) 1111111 և 111145
ե) 999745 և 47826471
զ) 676767 և 6767676767
3․Կատարեք գործողությունները
ա) (1+1):1+1:( 3-2) +4×1-1:1=
բ) (1×38-1×37) :1-1:1=
գ) (25-24)x(6-5) +1:1+(8-7)x1=
4․ Գյուղատնտեսական աշխատանքների համար հողագործը գնել է բահ, գերանդի, մանգաղ և եղան։ Քանի՞ միավոր գյուղատնտեսական գործիք է գնել հողագործը։
5․ Գրե՛ք այն բոլոր եռանիշ թվերը, որոնք գրի են առնվում 5, 0, 2, թվանշանների միջոցով։
6․ Հինգ միանման աթոռներն արժեն 18000դրամ։ Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռների համար։
7․ Արմենը Կարենից 13 հատով ավելի մանդարին ունի: Նա իր մանդարիններից 3 հատը տվեց Կարենին: Այժմ Արմենը Կարենից քանի՞ հատով ավել մանդարին ունի:
8․ Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:
9․ Արեգն ու իր 6 ընկերները փոխանակվեցին լուսանկարներով։ Քանի՞ հատ լուսանկար փոխանակվեց։
10․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։
11․ Երկու թվերի գումարը հավասար է 330-ի։ Եթե թվերից մեկի վերջին զրոն հեռացնենք, ապա թվերը կստացվեն հավասար։ Գտնել այդ թվերը։
12․ 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է կես ժամ ժամանակ, իսկ Մերիին` 40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 10 կարկանդակ։ Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50 հատ կարկանդակ:
Լուծում:
Նախ գտնենք, թե մեկ ժամում, կամ 60րոպեում, քանի հատ կարկանդակ կպատրաստեն Մերին և մայրիկը միասին։ Հաշվի առնելով՝ կես ժամը համարժեք է 30 րոպեի։
Մայրը՝ 60:30⋅10=20 կարկանդակ։
Մերին՝ 60:40⋅10=15 կարկանդակ։