Posted in Ընտրությամբ գործունեություն

ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգ

կազմակերպման կարգ

1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերից մեկում։

1-3-րդ դասարանում դասավանդող դասվարը ուսումնական տարվա ընթացքում մասնակցում է  սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներից մեկին` որպես երկրորդ ուսուցիչ: Դա նրա համար դիտվում է որպես մասնագիտական զարգացում գործունեության միջոցով, մասնագետի անմիջական ղեկավարությամբ:

Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խմբեր կարող են կազմակերպվել կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ: Սովորողների խմբի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարի նշանակած դասավանդողը: Սովորողների մասնակցությունն ընտրությամբ գործունեության պարապմունքներին գրանցվում է սահմանված կարգով։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է հաստատված ծրագրով, գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են կիսամյակի վերջում։
Սովորողը կարող է փոխել ընտրած գործունեությունը միայն կիսամյակի սկզբում: Դրա համար ծնողը կամ սովորողը գրավոր դիմում են դպրոցի ղեկավարին:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s