Posted in Դասընթացի ծրագիր, Ընտրությամբ գործունեություն

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիր

 

Ուսուցման  նպատակները . 

Դասընթացի հիմնական նպատակն է.

  • Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,
  • Զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները, տրամաբանական և լեզվական մտածողությունը
  • Խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստանում  են մաթեմատիկայի դասերի ժամանակ,
  • Սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական  դատողություններ կատարել
  • Զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան արտահայտել իրենց մտքերը, կարողանան  առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, առաջ քաշել վարկածներ
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողություններ
  • Սերմանել ուշադրություն, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ

 

Դասընթացի խնդիրներն են

  • Սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկա
  • Զարգացնել տրամաբանական մտածողություն
  • Զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
  • Սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողություն
  • Համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն

 

Ուսումնական միջավայրը`

  • Ուսումնական կաբինետ` համակարգիչ, անլար համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ
  • Համացանցում ուսուցման միջավայրը` մաթեմատիկական կայքեր, դասավանդողի, դասարանի բլոգ, դասավանդողի էլեկտրոնային օրագիր, կրթահամալիրի, գրադարանի կայք
  • Դասավանդողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր`նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, google հաշիվ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի և ուսումնական նյութերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ
  • Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, դասավանդողի կողմից առաջարկված ուսումական նյութերի փաթեթներ, անձնական բլոգ, google հաշիվ, էլեկտրոնային տետրեր:
  • Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ, շտեմարաններ, խնդրագրքեր, ուսումնական նախագծերի փաթեթներ:

 

Ծրագրում

  • Գտնել օրինաչափությունները
  • Հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Մաթեմատիկական գլուխկոտրուկներ
  • Խաչբառներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Կոմբինատորական առաջադրանքներ
  • <<Կենգուրու>>ի խնդիրներ
  • Օլիմպիադայի խնդիրներ 
  • Ֆլեշմոբի խնդիրների քննարկում
  • Գործողությունների կատարման կարգը
  • Փակագծերի կիրառությունը
  • Համեմատում
  • Գործողություններ բազմանիշ թվերի հետ
  • Չափման միավորներ՝ դրամ, զանգված, երկարություն, ժամանակ
  • Չափումների կատարում գործիքների միջոցով
  • Գումարման ստուգումը հանումով
  • Հանման ստուգումը գումարումով
  • Պարագիծ․ խնդիրներ պարագծի վերաբերյալ
  • Չափումների միջոցով պարագծի հաշվում
  • Բազմապատկման ստուգումը բաժանումով
  • Բաժանման ստուգումը բազմապատկումով
  • Երկրաչափական պատկերներ․ ուղիղ, ճառագայթ, հատված, բեկյալ
  • Հատվածի երկարություն
  • Անկյուն, անկյան տեսակներ
  • Երկրաչափական պատկերներ․ ուղղանկյուն, քառակուսի, եռանկյուն
  • Շարժման խնդիրներ՝ արագություն, ժամանակ, ճանապարհ
  • Մակերես․ խնդիրներ մակերեսի վերաբերյալ
  • Չափումների միջոցով մակերեսի հաշվում
  • Թվի բաժանումը 2-ի, 5-ի և 10-ի,
  • Թվի բաժանումը 3-ի, 4-ի, 8-ի, 9-ի,
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  • Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  • Շրջանագիծ և շրջան
  • Ուղղանկյունանիստ
  • Ծավալ․ խնդիրներ ծավալի վերաբերյալ
  • Չափումների միջոցով ծավալի հաշվում

     

Ուսումնական աշխատանքների փաթեթ

Հեռավար-առցանց աշխատանքների ուսումնական փաթեթ

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s