Ճամփորդության արդյունքներ
Արզական գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։ Այն հայտնի է իր չքնաղ բնությամբ, տաք աղբյուրներով, բազմաթիվ պանսիոնատներով և հյուրանոցներով։
Գյուղը գտնվում է լեռների գոգավորության մեջ։ Այն Հրազդան քաղաքից գտնվում է 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից 8 կմ դեպի հյուսիս։ Շրջակայքի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, սարավանդները, կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռն ընթանում է ոչ այնքան երկարատև ձյունածածկույթով, ամառը՝ մեղմ ու զով։
Արզականը շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով։
Արևմտյան սպրոց-պարտեզի երրորդ դասարանցիները այսօր այցելեցին Արզականում․․․