Ֆուտբոլային ընկերական հանդիպում գետամեջցիների հետ
Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 14
Տևողություն՝ 09:30-17:00
Մեկնում՝ 09:00- Արևմտյան դպրոց-պարտեզի հայրենագիտական կայանից
Կանգառներ- Երևան- Նոր Հաճնի կամուրջ հայացք Արզնու Ձոր-Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ-Հայացք Արզնու ձոր եկեղեցու բակից- Քայլք Գետմեջի թռչնանոցի մոտից հայացքով Արզնու ձոր- Հրազդան գետ- Քայլարշավ Գետամեջ գյուղով-այցելություն Հէկ-Գետամեջի միջնակարգ դպրոց-Քայլարշավ գյուղի միջով-Գետամեջ գյուղի Գրիգոր Լուսավորիչ մատուռ- Առինջում Լևոնի քարանձավ-Վերադարձ Երևան
Վերադարձ՝ 17:00- Արևմտյան դպրոց-պարտեզ
Ճամփորդության մասնակիցներ-Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Ճամփորդության համակարգողներ՝ Սոնա Փափազյան, Դիանա Ղազարյան, օգնական՝ Անի Միրզոյան
Կրթական փոխանակում՝ Գետամեջի միջնակարգ դպրոցի հետ —Պայմանավորվել է Դիաննա Ղազարյանը/ գյուղը Դիաննայի հորական գյուղն է, ծննդավայրը/, խաղը կվարի դպրոցի ֆուտբոլի մարզիչը
Իրականացվող նախագծեր— «Կրթական փոխանակումներ»-միասնական երգուսուցում, պարուսուցում, ֆուտբոլային ընկերական հանդիպում
Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդուն, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, Նոր Հաճն և Առինջ քաղաքների հետ ծանոթացում, ուսումնասիրում: Հասակակից գետամեջցիների հետ շփում, բակային խաղերի անցկացում: Կրթական համագործակցություն Գետամեջի միջնակարգ դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում:
Ծրագրում՝
Երգացանկ՝
Ուսումնական պատարագ Նոր Հաճնի եկեղեցում՝
- «Մանուկների աղոթք»
- «Հայր Մեր»
- «Առավոտ լուսո»
* * * - «Ցորեն եմ ցանել արտը»
- «Թամզարա»
- «Հաց կը թխեմ գարիա»
- «Հոյ Նազան»
- «Կաքավիկ»
- «Գնացեք տեսեք»
- «Մոկաց շուկեն»
Խաղեր՝
- ցատկապարան
- հոլ
- ռեզին
- ֆուտբոլ
- գործնագործ
Հետազոտություն— Փորձելու ենք պարզել, Հրազդան գետի ջուրը, այն բնակիչները, ովքեր օգտագործում եմ ձկնաբուծության նպատակներով, արդյո՞ք այդպիսով չեն վնասում գետին:
Ռուսերեն ներկայացումներ, ճամփորդության և ֆուտբոլային խաղի օտարալեզու լուսաբանում բլոգներում— Պատասխանատու՝ Դիանա Ղազարյան
Անհրաժեշտ թվային գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, պրոյեկտոր, բնագիտական փորձերի համար անհրաժեշտ նյութեր, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
- Ուսապարկ
- Օրապահիկ, 1լ ջուր, թերմոսով թեյ
- Մարզական հագուստ/փոխնորդ գուլպա, տաբատ, շապիկ/
- Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
- Հեռադիտակ
- Անձրևապաշտպան բաճկոն՝ կախված եղանակային պայմաններից
Արշավական-ճամբարականը
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր, արևածաղիկ
Ընթացք. սովորողները կատարում և իրենց բլոգներում հրապարակում են հետևեյալ աշխատանքները.
- Իմանալ Գետամեջ գյուղի պատմությունը, հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ տվյալ վայրի մասին
Ներկայացնում է ՝ - Քարտեզագրում
- Իմանալ՝ ի՞նչ եղանակ է լինելու այդ օրը, տվյալ վայրում
- Տեղեկություն Լևոնի քարանձավի մասին
- Իմանալ՝ ինչպիսի՞ ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի սովորողը, ինչպես դրսևորի ճանապարհին և տվյալ վայրում, ինչպես վարվի արտակարգ պատահարների դեպքում:
- Տեղեկությունների հավաքագրում Նոր-Հաճնի մասին, Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մասին
Սովորողների պատումները իրենց բլոգներում՝ որպես ամփոփումներ: Ռադիոթողարկում-բացահայտում։