Posted in Թարգմանություն

Д. Пойа-Как решать задачу —թարգմանություն

Д. Пойа-Как решать задачу  —թարգմանություն

Երկրաչափական մարմիններ (էջ 75)

Երկրաչափական մարմինները հանդիսանում են երկրաչափական խնդիրներ լուծելու հիմնական մասը, նրանք շատ են օգնում տարբեր վարժություններ լուծելու գործում, որտեղ սկզբում երկրաչափական ոչինչ չկա։ Այսպիսով՝ գոյություն ունի երկու անհրաժեշտ պայման որով մենք կարող ենք երկրաչափական մարմինների դերը կիրառել խնդիրներ լուծելու մեջ։

1․Եթե մենք գործ ունենք երկրաչափական խնդիրի հետ, մենք պետք է դիտարկենք երկրաչափական պատկեր։ Այդ պատկերը մենք կարող ենք կամ դիտարկել մտքում, կա՛մ պատկերել թղթի վրա գծագրի տեսքով։ Որոշ դեպքերում ցանկալի է պատկերը չգծել, այլ պատկերացնել մտովի։ Սակայն, եթե մեզ պետք է մեկը մյուսի հետևից տարբեր մասեր պատկերացնել օգտակար է գծագրել։ Եթե դետալները շատ են, մենք չենք կարող պատկերացնել դրանք միանգամից, այդ ժամանակ կգծենք թղթի վրա։ Դետալը, որ մտովի պատկերացրել ենք կարող ենք մոռանալ, նույն դետալը գծագրելով թղթի վրա կպահպանվի և մենք ցանկացած ժամանակ կարող ենք վերադառնալ նրան։ Վերադառնալով նրան մենք վերականգնում ենք մեր հին դիտարկումները, որը նշանակալի հեշտացնում է մեր աշխատանքը։

2․ Այժմ մանրամասն քննարկենք, թե ինչ դեր է խաղում գծագիրը երկրաչափական խնդիրներ լուծելու հարցում։ Մենք սկսում ենք մանրամասն դիտարկել տրված երկրաչափական խնդիրը, անելով նախնական գծագիր, որում կան խնդիրի նախնական պայմանները։ Որպիսի պարզ պատկերացնենք խնդիրը մենք պետք է դիտարկենք բոլոր տվյալները և  բոլոր պահանջները, հետո մենք միացնում ենք բոլոր մասերը դիտարկելով դրանք մեկ ամբողջություն։ Այդ ընթացքում մենք փորձում ենք միարժամանակ հայացքով կլանել ամբողջը և գտնել նրանց մեջ շատ կապեր համապատասխանող խնդրի պահանջներին։  Դժվար թե մենք կարողանայինք առանց թղթի վրա գծելու դետալները առանձնացնել և նորից միացնել իրար։

Մյուս կողմից քանի դեռ խնդիրը վերջնական լուծում չի ստացել, մեզ շարունակում է անհանգստացնել այն միտքը,  փնտրվող պատկերը ստացել ենք, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է արդյոք խնդիրի պայմանները  բավարաարել։ Մենք իրավունք չունենք ասելու <<այո>> քանի դեռ չենք լուծել ամբողջ խնդիրը։ Բայց մենք մտածում ենք, որ դա հնարավոր է և գծում ենք պատկերը, որում կան բոլոր հայտնի և անհայտ տվյալները։ Կարող է թվալ, որ այդպիդի գծագիր գծելով մենք ընդունում ենք ոչնչով չապացուցված ենթադրություններ․․․

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s