Մեր ճամբարի երրորդ օրն անցավ շատ հետաքրքիր և բազմաբովանդակ։
Օրը սկսեցինք երգ ու պարով։
Ճամբարականների հետ զբաղվեցինք շրջակա միջավայրի մաքրությամբ և ծաղիկների խնամքով։
Նախաճաշից հետո ճամբարականներին սովորեցրեցինք գեղեցիկ պար, որը հետո նրանք պարեցին լողավազանում։
Ճաշից հետո գնացինք ագարակ, ձիերին կեր տանելու նպատակով։
Օրը ավարտվեց ճամբարականների ամենասիրելի վայրում՝ լողավազանում։
Օրվա ընթացքը ներկայացված է տեսանյութում։