Posted in Նախագծեր

Զարգացնող խաղեր

6c37ae6acda92a18c2f45978cb13b5a4

Օր՝ 13.08.2019

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ

Նախագծի համակարգողներ՝ Անի Միրզոյան, Ազնիվ Մանուկյան, Մադլեն Թերզյան

Նպատակը և խնդիրները՝ Ազգային խաղերի վերաիմաստավորում, երեխաների ուշադրության, հիշողության տրամաբանության զարգացում։  Երեխաները կսովորեն հաղթել և արժանի պարտվել։

Ծրագրում ՝ 

1․ <<Ճիշտ դասավորիր>>, <<Փորձիր գտնել>> և <<Գուշակիր>> խաղերը

2 <<Այգեպան>>, <<Աչքկապուկ>>, <<Կարմիր կոճակ>>, << Տաք-սառը>>  և <<Թզուկներ և հսկաներ>>  խաղերը

Ընթացքը՝

Ճիշտ դասավորիր

Թղթերի վրա պատկերված են մի շարք պատկերներ, դա կարող է լինել շրջան, եռանկյուն, բուրգ, մուլտհերոսներ և այլ պատկերներ։ Երեխաներին տալիս ենք այդ նկարները, ապա ներկայացնում այդ նկարների հերթականությունը։ Մի քանի վայրկյան նայելուց հետո փորձում են հիշել ինչ պատկերներ է ու դասավորել ըստ հերթականության։

Փորձիր գտնել

Երեխաներին ցույց ենք տալիս այդ նկարները իրենք մի քանի վայրկյան նայում են և փորձում հիշել։ Ապա ասում ենք պատկերներից մեկի անվանումը և նրանք գտնում են։

Գուշակիր

Երեխաներից մեկը վերցնում է պատահական նկարներից ու փորձում է ձեռքերով բացատրել մյուսներին։

Այգեպանը

Խառը վարողին Այգեպան էին կոչում, որը մեկնարկից առաջ մրգերի անուններ էր տալիս բոլոր մասնակիցներին: Այգեպանը խաղը սկսում էր հետևյալ խոսքերով. «Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից, բացի…» ու տալիս մասնակից-մրգերից ինչ-որ մեկի անունը: Դրան հետևում էր հետևյալ դիալոգը.

Միրգ. «Օյ»

Այգեպան. «Ի՞նչ պատահեց»

Միրգ. «Սիրահարվեցի»

Այգեպան. «Ո՞ւմ վրա»

Ու այստեղ Միրգը պետք է տար մեկ այլ մասնակից-մրգի անունը, որը պետք է նույն կերպ արձագանքեր: Տարբերակներից մեկով միրգը կարող էր տալ նաև Այգեպանի անունը, և այդ դեպքում արդեն Միրգն էր Այգեպանին ուղղում նույն հարցերը: Եթե մասնակից-մրգերից ինչ-որ մեկը սխալ էր արձագանքում (խառնում էր իր էությունը մեկ այլ մրգի հետ), ապա նա պարտվում է։

 Աչքկապուկ

7-20  խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Կարմիր կոճակ

Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել է, պետք է դուրս թռներ շարքից։

Տաք-սառը

Տանը կամ այլ տեղ ինչ-որ առարկա են թաքցնում. երեխաներից մեկը այդ տեղը չի իմանում և պետք է գտնի թաքցրածը: Երբ փնտրողը թաքստոցից հեռու է լինում, նրան հուշում են՝ ասելով «սառը», երբ ճիշտ տեղին մոտիկ է փնտրում, ապա ասում են «ավելի տաք», իսկ երբ արդեն շատ մոտ է նպատակին՝ ասում են «տաք է»:

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Արդյունքը՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s