Կամավորական աշխատանքներս շարունակվում է Արևմտյան դպրոցում-պարտեզում։
Այսօր ամառային ճամբարի երկրոդ օրն էր։ Առավոտյան դպրոցի շրջակայքը մաքրելուց հետո, ճամբարականները մի փոքր լողացին ապա նախաճաշեցին։ Նախաճաշից հետո երեխաների հետ գնացինք հարավային դպրոց-պարտեզ մասնակցելու ծով-լողափի բացմանը։
Հարավային դպրոցում ճամբարականները երգեցին ու պարեցին։ Երգ ու պարից հետո նրանց էր սպասում մեծ լողավազանը։
Հարավային դպրոցում մեր ճամբարակններին պաղպաղակ հյուրասիրեցի, որն ուտելուց հետո ետ վերադարձանք Արևմուտք։ Այստեղ արդեն դիտեցինք << Անահիտ>> մուլտֆիլմը։