Օգոստոսի 3։ Վաղ առավոտ։ Ահա և մենք Արատեսի ճանապարհին։
Մինչ Արատես հասնելը, բարձրացանք Սմբատաբերդ՝ որտեղից բացվում էր մի անմոռաբնալի տեսարան։
Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին:
Իջնելով Սմբատաբերդից գնացինք Արատես։Արատեսում սկսվեցին մեր հետաքրքիր պատմությունները։ Գրեթե բոլորիս ինչ-որ ծիծաղելի իրավիճակում հասցրեցինք հայտնվել։
Տեղավորվելով մեր գեղեցիկ տնակում, մի փոքր հանգստանալուց հետո գնացինք ձոր։
Ետ վերադարձին ուժեղ անձրև սկսվեց, բոլորս թրջվել էինք և շատ զվարճալի տեսք ունեինք։
Իսկ ահա երեկոյան խարույկի դիմաց մեզ էր սպասում ընկեր Մարետը։ Ունեցանք հետաքրքիր գրական երեկո։ Խոսեցինք Վիյամ Սարոյանի <<Գաստոնը>> ստեղծագործության մասին։
Ժամը 12։00 մեր ճամբարականներից՝ Հասմիկի ծննդյան տարեդարձը նշեցինք։ Ձմերուկի օգնությամբ պատրաստեցինք մի գեղեցիկ տորթ մեր Հասմիկի համար։ Խարույկի դիմաց երգեցինք ու պարեցինք մուտքի ճամբարում սովորած երգերն ու պարերը։
Իսկ գիշերը թեյ խմելիս մոծակներին և մողեսնորին տեսնելուն պես մի լավ վախեցրեցի մեր ճամբարականներին իմ բղավոցներով։