Հասցրեցինք լինել Մայր դպրոցում, Հյուսիսային դպրոցում և Արևմտյան դպրոցում։
Ահա և ավարտին մոտեցավ մանկավարժական ճամբարը։ Այսօր մանկավարժական ճամբարի վերջին օրն էր։
Օրը սկսեցինք Ալիս Գևորգյանի հետ Հյուսիսային դպրոցում։ Այսօր զբաղվեցինք կավագործությամբ և քանդակագործությամբ։ Ազատ թեմայի շրջանակում պատրաստեցինք հետաքրքիր քանդակներ։
Օրը շարունակեցինք Մայր դպրոցում՝ Արմինե Թոփչյանի, Միքայել Ղազարյանի հետ։ Սկզբում Մայր դպրոցի բակում հեծանիվ վարեցինք։Ապա հեծանիվ վարելով գնացինք հյուր Արևմտյան դպրոց։
Մայր դպրոցում ուրախ տրամադրությունը շարունակվեց, Մարինե Մկրտչյանի հետ կատարեցինք մեր սովորած երգերն ու պարերը։
Իսկ ահա վերջում հանդիպեցինք Գևորգ Հակոբյանի հետ։ Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ» և Ջոն Հոլթի <<Մանկական անհաջողությունների պատճառները>> գրքերի վերաբերյալ մեր տեսակետները ներկայացրեցինք։