Posted in Մուտքի Ճամբար

Սեմյոն Սոլովեյչիկի

«Երես առած երեխաներ»

 

1․Ծնողներին ուղղված բոլոր գրքերում գովերգվում է խիստ ռեժիմը: Իսկապես, ռեժիմով
ապրելը հեշտ է, բայց ո՞ւմ համար: Ծնողների: Եվ ո՞վ է ուսումնասիրել, թե ինչպես են
մեծանում խիստ ռեժիմով դաստիարակված երեխաները, և ինչպե՞ս՝ առանց դրա: Ավելի
ուշադիր դիտարկելու դեպքում կարո՞ղ է հանկարծ պարզվել, որ ռեժիմը ոչ միայն
օգտակար հայտնագործություն է, այլ ինչ-որ տեղ նաև վնասակար, մանկան հոգին
ճնշող: Ազատության սովոր երեխայի համար դժվար կլինի հարմարվել դպրոցի
կանոններին, նա շատ գլխացավանք կպատճառի իր ուսուցիչներին: Բայց ո՞վ է ասել, որ
դաստիարակության իդեալը հոգսից հեռու դաստիարակությունն է: Եվ այդ չլսողների՞ց
չեն մեծանում ամենաեռանդուն և հասարակությանը պիտանի մարդիկ: Երես առած,
փոքր հասակում ոչ մեկից չվախեցող երեխաներն ավելի արագ են հասնում են
բարոյական անկախության, ինչը հոգեբանները համարում են անձի ամենակարևոր
որակներից մեկը: Այնպես ենք վախենում երեխաների հետագա չլսելուց, որ վարժեցնում
ենք սանձել իրենց ցանկությունները նրանց կյանքի համարյա առաջին քայլերից, ավելի
վաղ, քան երեխան կսովորի զգալ իր ցանկությունները և արտահայտել: Գուցե հենց դա է
պատճառը, որ երբեմն մեծանում են ցանկությունների շատ աղքատ ցանկով երեխաներ.
նրանց ամեն ինչ հենց սկզբից թվում է անհասանելի, անհնար: Դրանից են ծնվում
կամազրկությունն ու անտարբերությունը: Մենք ագահորեն կարդում ենք գրքույկներ, թե
ինչպես ամրացնենք երեխայի կամքը, բայց հենց այն ժամանակ, երբ այդ կամքն արմատ է
տալիս, երբ դեռ մի թույլ ծիլ է, շտապում ենք պոկել՝ որպես մոլախոտ, հանուն «հնազանդ
երեխա» անունով գեղեցիկ ծաղկի: Անցնում են տարիներ, հնազանդության ծաղիկն
անխուսափելիորեն թոշնում է, ու մնում է անկամությունը:

2․Երեխաները պետք է անցնեն, ապրեն երես առնելու, խելացի չլինելու, չլսելու
ժամանակները. դա զարգացման անհրաժեշտ փուլ է: Ոչ մի հարց, նույնիսկ բարոյական
ու կարգապահական կանոնների ներարկման հարցը, լուծելիս պետք չէ շտապել: Ամեն
ինչ իր ժամանակն ունի, ատամներն անպայման դուրս կգան: Մեզ անհանգստացնում է
դեռահասների ու պատանիների պարզունակությունը, բայց կաթից վառվելուց հետո
արժե՞ ջուրը փչել: Երեխաների ժամանակից շուտ զարգանալը, նրանց անսահման
արքայության ժամանակի կրճատումը նույնքան տագնապալի են, ինչքան դեռահասի
ուշացած բարոյական զարգացումը: Իսկ գուցե այս երկու երևույթները փոխկապակցվա՞ծ
են: Բնությունն իր գործն է անում, բնույթը չի կարող ավելի արագ զարգանալ միայն այն
պատճառով, որ մարդու խելքին փչել է հեռուստացույց հորինել ու երեխային նստեցնել
այդ նկարներով ապակե խողովակի առաջ:

3․Թերևս լավը կարելի է համարել ոչ թե այն մանկապարտեզը, որտեղ երեխաները
հնազանդ են ու կազմակերպված, այլ այն, որտեղ երեխաներն աղմկում ու
չարաճճիություն են անում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է կարգապահության
որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է երեխաների անվտանգությունն ապահովելու
համար: Միայն մինիմումը:
Ի դեպ, երեխաների համար գոյություն չունի այդպիսի հարցը, թե կարելի՞ է երես առնել:
Նրանք երես են առնում առանց մեր թույլտվությունը հայցելու և դառնում են առողջ
մարդիկ:

Իհարկե, երեխաները միանգամից երես առած չեն ծնվում: Դաստիարակությունն է, որ փչացնում է նրանց վարքը: Ցանկանալով լինել ամենալավ ծնողը, որոշ դեպքերում փչացնում են երեխային ու դարձնում իսկական քմահաճ։ 

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s