Posted in Մուտքի Ճամբար

Ջոն Հոլթ

250px-John_Holt_(educator)

Մանկական անհաջողությունների պատճառները

Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

1. Երեխաները դիմադրում են հասկանալուն, ավելի հաճախ նույնիսկ առանց հասկանալու փորձի, ոչ թե սկզբում ընկալում են և հետո բաց թողնում միտքը:

2.Միտքը գաղտնիք է: Ասում են, որ մարդկանց մեծ մասը իրենց հնարավոր կարողությունների միայն փոքր մասն է օգտագործում: Եթե շարժիչի հետ համեմատենք, սեփական շարժիչի հզորության միայն 10 տոկոսն ենք օգտագործում: Ինչո՞ւ ոչ ավելի: Եվ ինչպե՞ս են որոշ մարդիկ կարողանում «պտույտներն ավելացնել» մինչև քսան-երեսուն տոկոս կամ նույնիսկ ավելի:

3.Լավ աշակերտ կարող է լինել նա, ով չհասկանալիս մտահոգվում է, և հարցեր տալով փորձում հասկանալ:

4.Դասարանում նստած և կողքից հետևելով երեխաներին՝ հասկանալու ցանկությամբ, թե ինչպիսին են նրանք և ինչով են տարբերվում երեխաներից, ում հետ ես աշխատել եմ և որոնց գիտեմ, աստիճանաբար ինչ-որ բաներ բացահայտեցի: Անհնար է իմանալ, թե երեխան ինչ է անում դասի ժամանակ, եթե նրան նայես միայն, երբ մանկավարժը կանչում է: Անհրաժեշտ է հետևել նրան, թեկուզ որոշ ժամանակ, նրա համար անտեսանելիորեն:

5.Ուսուցիչը դասարանում նույնն է, ինչ ճամփորդը գիշերային անտառում՝ լապտերը ձեռքին: Երբ նա լապտերը միացնում է, գիշերային էակները, լապտերի ճառագայթով լուսավորված, իրենց արդեն այնպես չեն պահում, ինչպես մթության մեջ: Հետևաբար, բավական է միայն հետևել երեխաներին, որպեսզի նրանց վարքը փոխվի: Նա, ով լապտերով լուսավորում է միայն այնտեղ, որտեղ ինքը ցանկանում է, չի կարող ինչպես հարկն է իմանալ անտառի գիշերային կյանքը:

6.Առաջին հերթին մանկավարժը պետք է ձգտի տեղ նախապատրաստել՝ ֆիզիկական, մտավոր և զգայական տարածություն, որտեղ աշակերտները հնարավություն կունենան համեմատաբար հետաքրքիր կյանքով ապրելու: Հետո ուսուցչի գլխավոր գործը տեսնելն է, թե ինչով են աշակերտները զբաղվում այդ տարածքոքւմ:

7.Եթե երեխաներին նայում ենք, որպեսզի տեսնենք, թե նրանք կատարում են այն, ինչը իրենցից պահանջում են, այդ դեպքում չենք նկատի նրանց էության հետաքրքիր և կարևոր գծերը:

Պնդումներ ,որոնց հետ համամիտ չեմ.

1.Տարվա ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ բոլոր երեխաները ուսուցմանը վերաբերում են բացառապես որպես ամենօրյա և ամենժամյա առաջադրանքների, որ անհրաժեշտ է կատարել:

Կարծում եմ դպրոցը նույնպես հետաքրքիր է երեխաներին։ Բացի դասերից իրենք ընկերներ են ձեռք բերում, որոնց հետ ցանկություն են ունենում ժամանակ անցկացնել։

2.Ըստ էության, մանկավարժի խնդիրը աշակերտների կողմից նյութը յուրացնելուն միտված մշտական ստուգումները և թեսթավորումը չեն:

Կարծում եմ, որ կշռադատման փուլում կարելի է թեստեր օգտագործել։ Այդպես կիմանանք թե դասարանում նոր նյութը ինչպես են յուրացրել։<<Մենք ձգտում էինք իմանալ, թե երեխաներն ինչքան են հասկացել նյութը, որպեսզի օգնենք նրանց ավելի լավ հասկանալու: Բայց նյութի յուրացումը ստուգելու համար մեր թեսթերը չեն տարբերվում դպրոցական ուրիշ թեսթերից: Նրանք միայն երեխաներին ավելորդ անգամ նյարդայնանալ և վախենալ են տալիս>>։ Պարզապես պետք է չլինեն երկար և չափազանց բարդ հարցեր։ Պետք է ամեն երեխայի համար ընտրել իրեն հասանելի հարցեր։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s