Այսօրվա ծրագրի շրջանակներում հասցրեցինք լինել Հյուսիսային և Արևմտյան դպրոցներում։ Զբաղվեցինք քանդակագործությամբ, մարմնամարզությամբ, ազգային երգ ու պարով, շախմատով և լողով։
Ալիս Գևորգյանը մեզ ծանոթացրեց բրուտների, քանդակագործների ու շինարարների սիրելի նյութի՝ կավի հետ։ Կավի միջոցով պատրաստեցինք հետաքրքիր քանդակներ <<Իմ երազանքի տունը>> թեմայով։
Նաիրա Հարությունյանի հետ զբաղվեցինք մարմնամարզությամբ։ Սովորոցինք նոր մարմնամարզական հնարքներ։ Անցկացրեցինք փոքրիկ վազքի մրցույթ։ Մարմնամարզությանը հաջորդեց շախմատի պարապմունքը, որից հետո գնացինք Արևմտյան դպրոց։ Մարինե Մկրտչյանի հետ զբաղվեցինք երգ ու պարով։ Իսկ օրը ավարտեցինք Անուշ Համբարյանի հետ՝ լողի պարապմունքով։