Posted in Նախագծեր

Արփա, Եղեգիս, Արատես գետերը

Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների  աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտերով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է,  բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև  Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։ / աղբյուրը` Econews.am / 

 

Եղեգիս գետը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։ Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա- Սևան ջրատար: / աղբյուրը՝ hy.wikipedia.org/
Եղեգիս գետի ափին՝ Շատին գյուղում կա մի լքված ադրբեջանական գերեզմանատուն: Տեղացիները պատմում են, որ այդ գերեզմանատուն ոչ ոք չի այցելում: Շատինցիները հարգանքով պապհանում են այդ գերեզմանատունը, ոչ վնասում են, ոչ տարածքն են յուրացնում:  / աղբյուրը՝ armeniansputnik.am /

Մի շարք լրատվական կայքեր պնդում են, որ Եղեգիս գետը լուրջ վտանգի տակ է: Պատճառը առկա ջրային ռեսուրսների անխնա օգտաործումն է և գետի ակունքում ՀԷԿ-երի  կառուցումը: / Աղբյուրը՝  ecolur.org/
Արատես գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և Շատին գյուղից: Երկարությունը 12կմ է: / աղբյուրը՝ hy.wikipedia.org /

hdr

Նյութը պատրաստվել է Մարիամ Խաչատրյան հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s