Posted in Մուտքի Ճամբար

Փոքրիկ առակներ

 

Կարել Չապեկ  

Առակներ

800px-Karel_Čapek

Աքաղաղзагружено
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

 

Իմ կարծիքով այս առակը չափից շատ ինքնագնահատական ունեցող մարդկանց է վերաբերվում։

 

Ճնճղուկ
1545961800_2018-12-28_04-48-55.pngՄեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այս առակը վերաբերում է այն մարդկանց, ովքեր մենակ ոչինչ չեն անում։

Ճնճղուկ
Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Վերաբերվում է դիմացինի ուժերը թերագնահատող մարդկանց։

 

Կոճղimg_6906c_.jpg
Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Այս առակը այն մարդկանց մասին է, ովքեր ձգտում չունեն։ 

 

 

 

Աշխատանքի բաժանում
Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Ներկայացնում է չաշխատող հարուստների և աղքատների իրավիճակ։

Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր իրենց անկարողությունը բացատրում են այն բանով, որ ոչ ոք չի կարող դա իրագործել։

Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Կարծում եմ, որ այս առակը վերաբերվում է տգետներին։

Աշնան տերև
Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Պետք է քո դիրքերում լինես ամուր։

Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Շարժվել ժամանակի պահանջներին համընթաց։

Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Ներկայացնում է անտեղի քննադատող մարդկանց։

Կատոն ավագ
Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Կարծում եմ կռիվ հրահրող մարդկանց մասին է։

Դիկտատոր
Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Իշխող մարդկանց մասին է։

Բռնակալ
Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կարծիքը ամեն կերպ փորձում են <<փաթաթել ուրիշի վզին>>։

Կոնկիստադոր
Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Նույնիսկ ամենաբարի մարդը կարող է հունից դուրս գալ։

Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Այն մարդիկ են, ովքեր տեսնում են միայն իրենց արածները։

Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Մարդիկ ովքեր վատաբանում են դիմացինի արտաքինը։

Հայելի
Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Տեսնում ես քեզ այնպիսին, ինչպիսին ինքդ ես ուզում քեզ տեսնել։

Մարդը սարդոստայնում
Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Ամեն մարդ չի կարող համբերատար լինել։

Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Սա վերաբերվում է վատատես մարդկանց։

Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Այն մարդիկ են, ովքեր իրենց չկարողացած գործերը կատարում են ուրիշների միջոցով։

Սեր ժողովրդի նկատմամբ
Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Դառը իրականություն))))

Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Անպատիժ մնացող մարդիկ։

Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Լավ բաները պետք է գնահատվեն։

Դիվանագիտություն
Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Իրենց բարի ցույց տալով միևնույն է կատարում են իրենց սև գործը։

Չեզոք
Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Չեզոք դիրքում մնալով օգտվում են իրենց ցանկացած արդյունքից։

Գաղութացում
Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Կամեցող մարդկանց մասին։

Թերթեր
Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Քեզ հարմարավետ ճշմարտություն։

Խմբագրությունում
Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Ռեալ չդատող մարդիկ, ովքեր միայն իրենց են գովում։

Դիվանագիտություն
Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Օրենքներ, որոնք խախտում են հենց ստեղծողները։

Միջազգային համաձայնություն
Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Այն թույլ մարդկանց է վերաբերվում, որոնք ինքնակամ գնում են ստրկության։

Ցիկլոն
Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Իրենց վատ արարքներով ուրախացող մարդիկ։

Ոչխարի հոտ
Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

Մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են դիմացինին գոհացնելու համար։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s