Ուսուցիչը և նրա մտածելակերպը`ահա որն է ամենագլխավորը ամենայն ուսուցման ու դաստիարակության գործում: Ա.Դիստերվեգ
Օրը սկսվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից ներկայացված պլանի։ Հասցրեցինք լինել Քոլեջում և Մայր դպրոցի մարմնամարզության սրահում։
Այցելեցինք Մարինե Մկրտչյանին։ Նրա հետ անցկացրեցինք երաժշտական սեմինար պարապմունք։ Խոսեցինք ազգագրական երգ ու պարից, ինչը շատ կարևոր է և լավ կլինի որ հետագա գործունեության ընթացքում փորձենք մեր սովորածը փոխանցել երեխաներին։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն միևնույն է պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։
Մարիետ Սիմոնյանը մեզ ներկայացրեց գրագետ գրելու և ներկայանալի խոսք ունենալու կարևորության մասին։ Խոսեցինք մանկական ստեղծագործություններից, մեր և երեխաների երևակայական մտածողությունից։Մեզ հյուրընկալեց նաև պարոն Բլեյանը ու մաղթեց հաջողություն հետագա մեր գարծունեության ընթացքում։
Այնուհետև այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա՝ Շողիկ Պողոսյանին։ Մեզ ծանոթացրեց մի շարք ծաղիկների հետ։ Սովորեցինք, թե ինչպես կարելի է ծաղիկը ճիշտ ու անվնաս տեղափոխել ավելի մեծ ծաղկամանի մեջ։ Խոսեցինք բույսերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների մասին։ Ծանոթացանք մի շարք ծաղիկների հետ, որոնց մասին առանձին ներկայացված է իմ բլոգում։
Մի փոքր հանգստից հետո գնացինք Մայր դպրոց, ֆիզկուլտուրայի դահլիճ։
Ծանոթացանք Նաիրա Հարությունյանի հետ՝ ով սովորոցրեց մի շարք հնարքներ, որոնցով հետագայում կկարողանանք աշխատել երեխաների հետ։
Օրն ավարտվեց ուրախ տրամադրությամբ։