Posted in Uncategorized

Ինչպես խնամել բույսերը

20190729_113232

Սենյակային բույսերի անհրաժեշտ եւ  ճիշտ խնամքի համար առաջնային խորհուրդ մասնագետները նշում են ծաղիկների ճիշտ ջրումը: Դրանք պետք է ջրել ըստ պահանջի: Նախ պետք է պարզել, այդ ծաղիկը որ տեսակին է պատկանում՝ այսինքն սիրում է ջուր, թե ոչ: Իմանալով, թե որ տեսակին է պատկանում բույսը, պետք է ապահովվել նրա համար համապատասխան լուսավորություն: Կան բույսեր, որոնք շատ են լույս սիրում, եւ եթե նրանց համար չապահովվի համապատասխան լուսավորություն, ապա նրանք չեն աճի:

Շատերն են սիրում ինտերիերում որպես դեկորներ ներմուծել սենյակային բույսեր, բայց շատ հաճախ բույսերը հրաժարվում են ծաղկել և պատճառն առաջին հերթին սխալ խնամքն է։ Երբեմն բույսերի չծաղկելու պատճառ են հանդիսանում ոչ նպաստավոր պայմանները, որոնք թույլ չեն տալիս աճելու անգամ ամենադիմացկուն բույսերին։

Screenshot_1

Կան ծաղիկներ, որոնք վախենում են լույսից, սիրում են ստվերը, դրանցից են սպիկուսները: Սենյակային բույսերի ճիշտ խնամքի համար կարեւոր է նաեւ ապահովել համապատասխան խոնավությունը: Կան ծաղիկներ, որոնց աճելու համար անհրաժեշտ է, որ տվյալ սենյակի օդը լինի շատ խոնավ, իսկ ահա կան ծաղիկներ՝ կակտուսներ, որոնք ընդհանրապես խոնավություն չեն սիրում, եւ եթե ուզում եք, որ բնակարանում կակտուս աճի, ապա տվյալ սենյակի օդը պետք է շատ չոր լինի:

Ամենահիմնական սխալներին, որոնք խոչընդոտում են սենյակային բույսերի աճին

Եթե սենյակային բույսերի տերևները դեղնում են, նշանակում է ջրել եք շատ սառը ջրով։ Դա ուղղելը հեշտ է․կարելի է ջուրը 24 ժամ թողնել սենյակային պայմաններում, ապա ջրել։

Եթե տերևները սկսում են թափվել, ապա պատճառը կարող է լինել շատ ջրելը կամ այն, որ բույսը գտնվում է միջանցիկ քամու տակ։ Դրա համար պետք է բույսը դնել մեկ ուրիշ տեղում և ջրել այնքան, որքան անհրաժեշտ է։

Տերևները կարող են չորանալ հաճախակի ջրելու, վնասատուների ի հայտ գալու, օդի չորանալու կամ չափից դուրս պարարտացման պատճառներով։
Մասնագետները խորհուրդ են տալիս բույսերը հեռու պահել ջերմության աղբյուրներից ու դնել սառնարանում կամ լոգասենյակում, որտեղ օդի խոնավության աստիճանը շատ բարձր է։

20190729_120345

Եթե ծաղիկների վրա շագանակագույն լաքաներ են առաջանում, ապա օդը չոր է և բույսը բավականաչափ ջուր չի ստանում, որքան հարկավոր է։
Եթե լաքաներն ավելի մուգ են, նշանակում է հողը շատ խոնավ է ու պետք է չորացնել։ Սպիտակ լաքաները ազդանշանն են այն բանի, որ բույսերը ջրելու համար օգտագործվում է սառը ջուր կամ արևի ուղիղ ճառագայթներն ընկնում են բույսի վրա, ինչը նույնպես վնասակար է։

Շատ հաճախ ձմռանը կամ վաղ գարնանը բույսերի ցողունները ձգվում են, իսկ տերևները՝ փոքրանում։ Պատճառը բնակարանի բարձր ջերմաստիճանն է կամ հաճախ ջրելը։ Կարելի է բույսը նոսրացնել ու այն նորից կկենդանանա։ Իսկ եթե այդ երևույթը նկատվում է ամռանը, ապա դա նշանակում է, որ պարարտանյութը բավարար չէ։

Եթե ցողունն ու տերևները սկսում են փտել, նշանակում է՝ բույսը հեղեղել եք ջրով։ Այս դեպքում չի կարելի այն դնել արևի տակ, որպեսզի ծաղկի արմատները չնեխեն։
Պետք է բույսը հանել ծաղկամանից ու դնել թերթի վրա, որից հետո արմատները չորացնել, խոնավ հողը փոխարինել նորով ու դնել այլ ծաղկամանի մեջ։

Բույսն ընդհանրապես չի ծաղկում

Սա շատ տարածված խնդիր է, որին բախվում են ոչ միայն սկսնակներն, այլև փորձառուները։ Շատ բույսեր չեն ծաղկում շատ լուսավորվածության կամ լույսի պակասի, օդի չորության կամ ծաղկամանի նեղ լինելու պատճառով։

Ծաղիկները թափվում են

Եթե բույսը ծաղկել է ու ծաղիկներն անմիջապես սկսել են թափվել, ապա պատճառը շատ ջրելը, վատ լուսավորությունն ու օդի չորությունն է։

Բույսը խոնարհվել է

Եթե տերևները կախվել են, ապա պատճառը շատ ջրելու պատճառով առաջացած բարձր խոնավությունն է։ Միգուցե ծաղկամանը փոքր է բույսի համար։ Եթե այդպես է, պետք է բույսը տեղափոխել այլ՝ ավելի մեծ ծաղկամանի մեջ։

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s