Հազարավոր տարիներ շարունակ համաճարակները անասելի ցավ են պատճառել մարդկությանը։ Մաքրություն պահպանելը, շատ ավելին է նշանակում, քան միայն արտաքնապես մաքուր երևալը։ Այն ընդունված է անվանել առողջ ապրելակերպի պարտադիր չափանիշ։
Շրջակա միջավայրի պահպանություն
Շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան բնակչության առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։
Վտանգներ
Շրջակա միջավայրի առողջությունը կազմում է մեծ էկոնոմիկական, էսթետիկական և էթնիկական հարստություն։ Շրջակա միջավայրի առողջության պահպանումը նշանակում է նրա բոլոր բաղադրիչների՝ էկոհամակարգերի, համակցությունների, տեսակների և գենետիկական բազմազանության նորմալ պահպանություն։ Սկզբնական ոչ այդքան կարևոր խաթարումները վերջում կարող են բերել այդ բոլոր բաղադրիչներից յուրաքանչյուրի վերացմանը։ Դրա հետ միաժամանակ, կրճատվում են համակեցությունների տարածքները, նրանք կորցնում են իրենց դերը էկոհամակարգում և, ի վերջո, անհետանում են։ Բայց քանի դեռ համակեցության բոլոր գլխավոր տեսակները պահպանվում են, այն դեռ կարող է վերականգնվել։ Տեսակի քանակության կրճատման դեպքում կրճատվում է միջտեսակային փոփոխականությունը, որը իր հետևից կարող է բերել այնպիսի գենետիկական խաթարումների, որոնցից տեսակը այլևս չի կարող ուշքի գալ։ Գործնականորեն, ճիշտ վերականգնողական աշխատանքներից հետո տեսակը կարող է վերականգնել իր գենետիկական բազմազանությունը մուտացիաների, ռեկոմբինացիայի և բնական ընտրության շնորհիվ։ Բայց անհետացող տեսակի ԴՆԹ-ում պարունակվող յուրահատուկ գենետիկական ինֆորմացիան և կոմբինացիաները այլևս չեն վերականգնվում։ Եթե տեսակը անհետացել է, ապա նրա պոպուլյացիաները այլևս անհնար է վերականգնել, համակեցությունները, որոնցում այն գտնվում էր, աղքատացել են, և մարդու համար նրանց պոտենցիալ հարստությունը հավերժ կորցրած է։